«Գաթա» բենդը` «Նարեկացի» արվեստի միությունում
ВИДЕО«Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով հյուրընկալեց «Գաթա» բենդին, որը 6-ից 14 տարեկան երեխաների և պատանիների հետ իսկական ստեղծագործական փոթորիկ արեց միությունում: Խումբը ներկայացրեց իր ստեղծագործական գործընթացը և տեղում «Լապտերներ» նախագծի փոքրիկների հետ իմպրովիզացիայի միջոցով երաժշտական համարներով հանդես եկավ, պատասխանեց հարցերին, իսկ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը բացատրեց իրենց ներկայացրած երգերի իմաստներ:
«Գաթա» բենդի ստեղծման առաջին սկզբունքը եղել է մարդկային լավ որակի համախմբումը, ինչն էլ դարձավ երեկոյի հիանալի ընթացքի երաշխավորը...
Բենդը ստեղծվել է հինգ տարի առաջ:
Յուրաքանչյուր անդամ հիանալի վարպետությամբ տիրապետում է մի քանի ֆոլք երաժշտական գործիքների:
Խմբի անդամներն են՝ Գարիկ Առաքելյան (պրոդյուսեր), Վահան Զաքարյանը (փողային գործիքներ), Արթուր Բալջյան (hարվածային գործիքներ), Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան (վոկալ):





1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



