ՌԴ քննչական կոմիտեն ռուսական ինքնաթիռի կործանման առնչությամբ գործ է հարուցել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն գործ է հարուցել Եգիտոսում կործանված Airbus A321 ռուսական ինքնաթիռի գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ռուս քննիչները մեկնում են Եգիպտոս` մասնակցելու ավիավթարի հետաքննությունը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովին դեպքի առնությամբ մեկնել Կահիրե: Եգիպտոսի գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել Airbus A321 ինթնաթիռի կործանման առնչությամբ:
Եգիպտոսի անվտանգության մարմիններում «Ալ Ջազիրա»-ի աղբյուրը հայտնել է, թե Airbus A321 ռուսական ինքնաթիռի սև արկղերը գտնվել են: Լուրը, սակայն, արդեն պաշտոնապես հերքվել է:
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Եգիպտոսի Սինայի թերակեղզու կենտրոնում: Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակման են առել ինքնաթիռի կործանման վայրը, Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 20 մեքենա: Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:
Ավելի վաղ Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց:



