Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիայում քաղաքական ճգնաժամը կշարունակվի եւ կխորանա. կարծիքներ

МЕЖДУНАРОДНОЕ

Թուրքիայում այսօր լռության օր է եւ կուսակցություններն ու բնակչությունը պատրաստվում են նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Վերլուծաբանները, սակայն, լիահույս չեն, որ այս ընտրությունների անցկացումն ու արդյունքները կկարողանան վերջ դնել Թուրքիայում քաղաքական ճգնաժամին, որն արտացոլվեց նաև հունիսի 7-ին կայացած ընտրություններում, երբ իշխող «Արդարություն  զարգացում» կուսակցությունը չկարողացավ խորհրդարանում մեծամասնություն կազմել եւ 40-օրյա ժամկետում էլ չկազմեց կոալիցիա: Դա բերեց երկրում ճգնաժամի խորացմանն ու քրդերի դեմ պատերազմին:

ՀՀ ԳԱ ակադեմիայի Արեւալագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է, որ անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիայում ճգնաժամը կշարունակվի: «Եթե անգամ Էրդողանը ստանա ձայների մեծամասնությունը եւ կարողանա միայնակ կոալիցիա կազմել, ապա, միեւնույնն է, քաղաքական ճգնաժամն այդ կերպ չի ավարտվի: Թուրքիան շատ բարդ իրավիճակում է` կապված Սիրիայի, Մերձավոր Արեւելքի իրադարձությունների, Իսլամական պետության ահաբեկիչների դեմ պայքար հետ: Այդ երկրում քրդական հարցը հերթական անգամ սրվել է: Թուրքիան պատմության այնպիսի փուլում է, ո ր վստահաբար կարելի է ասել, որ ճգնաժամը դեռ երկար կշարունակվի»,- ասում է Սաֆրաստյանը՝ շեշտելով, որ Էրդողանի վարկանիշն անընդհատ ընկնում է եւ վերջին հարցումներից հետո հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ունեցած վարկանիշը 2 անգամ անկում է ապրել: «Այժմ Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս Էրդողանին ընկալում են որպես դիկտատորի»,-նշում է Սաֆրաստյանը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ օրինակ է բերում մեկ այլ հարցման արդյունք՝ համաձայն որի չի բացառվում, որ վաղը կայանալիք ընտրությունների ժամանակ  հունիսի 7-ի արդյունքները կրկնվեն: «Դա նշանակում է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կրկին միանձնյա իշխանություն չի ունենա եւ ի չիք կդառնա Թուրքիան լիարժեք նախագահական համակարգի տանելու Էրդողանի հույսերը: «Չի բացառվում, որ Էրդողանը կրկին ձգձգի կոալիցիայի կազմավորումն ու կարգադրի վարչապետ Դավութօղլուին, որ բանակցություններ վարի, սակայն կոալիցիոն կառավարություն չկազմի: Այդ դեպքում քաոսը կխորանա: Թուրքիայի քրդական շրջաններում թուրքական բանակը պատժիչ գործողություններ է իրականացնում, իսկ թուրքական ոստիկանությունը` համատարած ձերբակալություններ: Հատկապես ձերբակալվում են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամները, համակիրները, ակտվիստներն ու ընտրված քաղաքապետերը:  Մամուլի նկատմամբ հուժկու ճնշում կա, բազմաթիվ կայքէջեր, հեռուստաընկերություններ եւ թերթեր են փակվում կամ գտնվում ուժեղ վերահսկողության ներքո»,- ասում է Հակոբ Չաքրյանը՝ հավելելով, որ եթե կրկնվի հունիսի 7-ի պատկերը, ապա քաղաքական ճգնաժամը կշարունակվի դեռ երկար ժամանակ:

«Էրդողանն այնքան է խճճվել, սահմանադրական իրավունքները գերազանցել է, նախորդ ընտրությունների ժամանակ լիազորված չէր եւ իրավունք էլ չուներ, սակայն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին հանրահավաքներ էր անում, գրաքննություն է կիրառում ազատ խոսքի դեմ: Քրդական շարժման դեմ գործողություններ ձեռնարկելուն զուգահեռ իսլամականներն էլ հայտարարել են, որ Թուրքիայի խոշոր քաղաքներում ահաբեկչություններ են կիրառելու եւ նրանք դրանից էլ են վախենում»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ քաղաքական ճգնաժամի խորացումը Թուրքիայի իշխանությունների շահերից չի բխում, սակայն Էրդողանն այլ տարբերակ չունի, քանի որ քաղաքական անհեռատեսության արդյունքում երկիրը հասցրեց ներկա իրավիճակին, ինքն էլ հերթական անգամ հռչակվեց դիկտատոր:  Այս պարագայում, թուրքագետը շեշտում է, որ Հայաստանին որեւէ վտանգ չի սպառնում: Հակառակ նրա, Սաֆրաստյանը վստահ է, որ պետք է ամրացնել սահմանները Թուրքիայի հետ: Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը հիշեցնում է` Թուրքիան հարեւան պետություն է, եւ այնտեղ կատարվող իրադարձությունները, հատկապես սահմանին կարող են նաեւ ազդեցություն ունենալ մեր երկի վրա: «Ներկա դրությամբ մտահոգության առիթ չկա, սակայն եթե ճգնաժամը շարունակվի եւ քրդերի դեմ պատերազմը խորանա, ապա, Հայաստանը մտահոգվելու հարցեր կունենա»,- ասում է նա: Երկու թուրքագետներն է վստահ են, որ պոլսահայերի մեծ մասն իր ձայնը կտա «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին, սակայն այդ ձայները որոշիչ չեն լինի. Ստամբուլում այսօր ապրում է առավելագույնը 60 հազար պոլսահայեր են, նրանցից 40 հազարը հազիվ իր ձայնը տա ԺԴԿ-ին, դա 15-20 միլիոնանոց Ստամբուլի համար էական թիվ չէ:

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 40,66 տոկոսը և 40 օրվա ընթացքում չէր կարողացել կոալիցիա կազմել: Ստեղծվել էր ժամանակավոր կառավարություն եւ երկրի ԿԸՀ-ն որոշել էր արտահերթ ընտրություններն անցկացնել նոյեմբերի 1-ին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян