Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարման կոռուպցիոն համակարգը և դիվանագիտական աշխատանքի արդյունավետության աստիճանը

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

 

– Պարոն Մելիքյան, նախագահ Սերժ Սարգսյանը, այցելելով արտաքին գործերի նախարարություն, խոսեց դիվանագիտական աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին: Դա չի՞ կարելի անուղղակի գնահատական համարել, որ մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքն արդյունավետ չէ: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս առումով:

– Դեսպանընկալ պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանը ներկայացնող դիվանագետներն իրականացնում են Բաղրամյան 26–ի կողմից հավանության արժանացած քաղաքականությունը: Ինձ հայտնի չեն այն չափորոշիչները, որոնց հիման վրա ներկայումս ՀՀ պետական կառավարման համակարգում հնարավոր է օբյեկտիվ գնահատական տալ դիվանագետի աշխատանքին:

Այդ է պատճառը, որ անգամ լուրջ տապալումներն են որպես ոչ էական և անգամ հաղթանակի հավասար մի բան ներկայացվում, իսկ լուրջ միջպետական հարաբերություններ հաստատելու հետ կապված աշխատանքն էլ կարող է անտեսված մնալ: Երկու դեպքում էլ գործում է գնահատողի ու գնահատվողի անձնական փոխհարաբերությունների հիման վրա կարծիք ձևավորելու պրակտիկան:

Քանի որ վերոհիշյալ հանդիպման ժամանակ խոսք գնաց նաև այն մասին, որ պետք է վերանայվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, ապա, հավանաբար, պարոն Սարգսյանի ասածը պետք է դիտարկվի առավելապես հենց այդ համատեքստում: Այսինքն, ակնկալվում է, որ նաև ՀՀ արտաքին քաղաքականության մեջ է որոշ շեշտադրումների փոփոխություն սպասվում և պարոն Սարգսյանն այդ մասին հատուկ նախազգուշացում է հղում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմին ու բարձրաստիճան դիվանագետներին:

 

– Վերջին տարիներին դիվանագիտական աշխատանքի են նշանակվում ոչ դիվանագետները: Նման մարդիկ անգամ դեսպաններ են դառնում մեզ համար առանցքային նշանակություն ունեցող երկրներում: Այս պարագայում ի՞նչ խոսես դիվանագիտության արդյունավետության մասին:

– Որպես դեսպան ոչկադրային դիվանագետներ արտերկիր գործուղելու պրակտիկան կիրառվում է շատ պետությունների կողմից: Սակայն այս հարցում անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե կոնկրետ որ դեպքերում է այս մոտեցումը արդյունավետ` գործուղող պետության ազգային շահերի տեսանկյունից:

Մեր պարագայում, երբ որպես դեսպան նշանակում է ստանում օլիգարխը, որը դեսպանընկալ երկրում սեփական բիզնես–շահերն առավել դյուրին կերպով առաջ մղելու հնարավորություն է ստանում ՀՀ կողմից տրված դիվանագիտական անձեռնմխելիության և այլ արտոնությունների շնորհիվ, դա մի բան է: Իսկ եթե այդպիսի նշանակում է ստանում անվտանգության, միջազգային հարաբերությունների և ռազմական ոլորտում որոշակի կշիռ ձեռք բերած վերլուծաբանը` դա միանգամայն այլ բան է:

Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում այնպես է ստացվել, որ քաղաքական լավ աշխատանքը հազվադեպ է զուգակցվում միջպետական տնտեսական հարաբերություններում, բիզնես–ոլորտում արձանագրվող լուրջ հաջողություններով: Որպես կանոն, մեր պրոֆեսիոնալ դիվանագետները, լավ տիրապետելով իրավաքաղաքական ոլորտին, հնարավորություն չունեն էապես ազդելու տնտեսական ոլորտում ցանկալի առաջընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծող գործոնների վրա, չեն կարող երաշխավորել օտար ներդրումների ապահովությունը Հայաստանում:

Օլիգարխ–դեսպաններն էլ, որպես կանոն, քաղաքականությունից և Հայաստանի ազգային շահերի ստույգ ընկալումից հեռու մարդիկ են: Այս անհամապատասխանությունը և դիվանագիտական աշխատանքի ընդհանուր ցածր արդյունավետությունը փոխկապակցված են: Իսկ ստեղծված վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, որքան ժամանակ Հայաստանում կպահպանվի պետական կառավարման կոռուպցիոն համակարգը:

 

– Մեր երկիրը սովորաբար գերադասում է աշխատել հետևանքների հետ, մեր արտաքին քաղաքականության մեջ համարյա բացակայում է նախաձեռնողականությունը: Դա մեր երկրի ներուժի պակասից է, թե այստեղ ևս տեսնենք մեր դիվանագետների թերացումը:

– Այս մեկը հաստատ դիվանագետների մեղքը չէ: Պաշտոնական Երևանի կողմից վարվող քաղաքականության ռեակտիվ բնույթը բացառապես պայմանավորված է քաղաքականության մշակման և հաստատման համար պատասխանատու օղակի` Բաղրամյան 26–ի կողմից այս ոլորտում առկա գաղափարական և մեթոդաբանական թերացումներով:

 

– Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այս ամենի մասին խոսում հիմա, երբ մեկ–երկու ամսից թողնում է պաշտոնը: Ավելի վաղ չէ՞ր կարող անդրադառնալ խնդրին:

– Գուցե այսպիսով նա ուզում է իր ներկայիս ենթականերին հասկացնել, որ երկու ամսից պատրաստվում է նոր մեկնարկի, որին իրենք ևս պետք է այսօրվանից սկսեն պատրաստվել:

 

 

Գոհար Սարդարյան

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию