Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման մասին որոշման նախագծին
ОБЩЕСТВОՓետրվարի 1-ին անցկացվեց Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում քննարկվել են Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի առաջին հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկված 4 հարց:
Նիստը վարում էր հանձնաժողով նախագահ Ա. Հարությունյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել և միաձայն հավանություն է տվել Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցի, Երևանի թիվ 70 և 91 մանկապարտեզների անվանափոխության վերաբերյալ իրավական ակտի նախագծերին:
Հանձնաժողովը 10 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին իրավական ակտի նախագծին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



