Հայ պատգամավորը Սոչիից Սիրիա վերադարձող հրթիռակոծված օդանավում է եղել
ПОЛИТИКАԴամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից այսօր՝ փետրվարի 2-ին, հրթիռակոծվել է Սոչիից վերադարձող օդանավը։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
Նա նշել է, որ օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:
«Ահաբեկիչների արձակած հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ: Ահաբեկիչների նպատակն է եղել խափանել Սոչիի նախաձեռնությունը, սակայն դա նրանց չի հաջողվել»,-ասաց Ռեիսյանը:
Սիրիահայ պատգամավորը հավելեց, որ, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, օդանավն էլ չի վնասվել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



