Աղետի ենթարկված ռուսական ինքնաթիռի սեւ արկղերը հասցվել են Եգիպտոսի դատախազություն
ОБЩЕСТВОԵգիպտոսում ռուսական Airbus A321-ի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի սեւ արկղերը: Ինքնաթիռի ինքնաձայնագրիչները հասցվել են Եգիպտոսի գլխավոր դատախազություն:
Սեւ արկղերի տվյալների վերծանման գործում կներգրավվեն ռուս փորձագետները, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայություններին:
Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ստեղծել, որը կզբաղվի Եգիպտոսում ավիաաղետի ուսումնասիրմամբ: Միջպետական ավիացիոն կոմիտեի անդամները ԱԻՆ աշխատակիցների հետ միասին արդեն թռել են Կահիրե:
Metrojet («կոգալիմավիա») ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Սինայում, հոկտեմբերի 31-ին: Ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



