Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դատական նիստի լուսաբանումը կդժվարանանա

ОБЩЕСТВО

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի համաձայն, վարչական դատավարության ընթացքում դատական նիստը լուսաբանելու թույլտվություն ստանալու  համար լրագրողները  ստիպված չեն լինի ունենալ դատավարության մասնակիցներից մեկի միջնորդությունը: Դատական նիստի լուսաբանումը կլինի դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ: 

Հիմնական զեկուցող, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն   ընդգծել է, որ գործող օրենսգրքի 100-րդ հոդվածը ձևակերպում ունի, որ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ և դատարանի թույլտվությամբ:

«Դատավարության մասնակցի միջնորդությամբ եզրույթը մտահոգություններ էր առաջացրել հատկապես դատական նիստերի լուսանկարահանմամբ և տեսանկարահանմամբ զբաղվող լրագրողների շրջանում: Բանն այն է, որ այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի միջնորդությունն անհրաժեշտ էր, որպեսզի իրենք իրականացնեին այդ լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը, սկզբունքորեն ստեղծվում էր իրավիճակ, երբ լրագրողը ակամայից հայտնվում էր դատավարության մասնակիցների մեկի կողմում, և, ըստ էության, նրա անաչառությունը կարող էր կասկածի տակ դրվել:

Այս կարգավորումը նաև որոշակի առումով հենց լրագրողների մտահոգությունները փարատելուն է ուղղված, որովհետև երբ լրագրողը պարտավորված է դիմել դատավարության մասնակիցներից մեկին, որպեսզի նա միջնորդի իր համար, բնականաբար, մյուս կողմի մոտ կարող էր հարց առաջանալ, թե ինչո՞ւ է դատավարության մյուս մասնակիցը միջնորդում լրագրողի համար: Այս նախագծի ընդունման ազդակները եկել են լրագրողական համայնքից»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է նաև, որ նախագծով առաջարկվում է սահմանել դատական նիստի լուսանկարահանման, տեսանկարահանման և տեսաձայնագրման, ինչպես նաև ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով հեռարձակման դեպքում անհրաժեշտ է ունենալ դատավարության մասնակից կողմերի համաձայնությունը և դատարանի թույլտվությունը:

«Գաղափարը հանգում է նրան, որ ոչ թե պետք է լինի դատավարության այս կամ այն մասնակցի միջնորդությունը, այլ պիտի լինի երկու կողմերի համաձայնությունը, որի արդյունքում դատարանը կտա թույլտվություն լուսաբանում իրականացնելու համար: Այսինքն՝ լրագրողը դատավորին է հարցնում՝ կարո՞ղ է լուսաբանել նիստը , ով իր հերթին հարցնում է կողմերին, եթե նրանք չեն առարկում, դատարանը տալիս է թույլտվություն»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը:

Արփինե Հովհաննիսյանը նաև հավելել է, որ վարչական մարմնի վրա նախատեսվում է լրացուցիչ բեռ դնել, որպեսզի դատական նիստի լուսաբանմանն առարկելու դեպքում ներկայացնի պատշաճ բացատրություններ:

«Քաղաքացիական դատավարության պարագայում, երբ, օրինակ, իրականացվում է սեփականության իրավունքի հետ կապված դատավարություն, կողմերից մեկն առանց որևէ բացատրություն ներկայացնելու կարող է հայտարարել, որ ինքը չի ցանկանում, որպեսզի նիստը լուսաբանվի: Դա բավարար է, որպեսզի դատարանը թույլտվություն չտա:

Վարչական դատավարության դեպքում այս նախագծով առաջարկվում է դնել լրացուցիչ բեռ, վարչական մարմինը պետք է ներկայացնի բացատրություն, թե ինչու է դեմ, որպեսզի դատական նիստը լուսաբանվի, եթե դատավարությանը մասնակից ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի առարկում:

Վարչական մարմինը չի կարող ասել, որ տրամադրությունը լավ չէ, նյարդային վիճակում է, չի ուզում, որ իրեն դեմքի այդպիսի արտահայտությամբ տեսնեն և այլն: Վարչական մարմինը պետք է պատշաճ և հիմնավոր բացատրություն ներկայացնի»,- հավելել է Հովհաննիսյանը:

 

IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей