Ереван, 23.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Մեքենա վարելը արգելող հիվանդությունների ցանկը կընդլայնվի

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Կառավարությունը պատրաստվում է փոփոխել վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, հիվանդությունների ցանկը՝ դրանց մեջ չկարգավորված կամ թերի կարգավորված կետեր հայտնաբերելու պատճառով:

Նախագծով կսահմանվի տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների այնպիսի ցանկ, որը կբացառի իր և շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց թույլատրել տրանսպորտային միջոց վարել: Կսահմանվեն բժշկական ցուցում հանդիսացող հիվանդություն կամ վիճակ ունենալու դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու բժշկական ցուցումները, ինչպես նաև առանձին կատեգորիայի տրանսպորտային միջոցներ վարելու բժշկական սահմանափակումները:

Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց, ներառյալ ութսուն տարեկանը լրացած անձանց բժշկական հավատարմագրման պարբերականությունը նույնպես կհստակեցվի: Գործող որոշմամբ սահմանված չէ պարտադիր հավատարմագրման, ներառյալ` բժշկական ցուցումներ ունեցող կամ բժշկական սահմանափակումներով վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց, ինչպես նաև վարորդական իրավունքի վկայական ունեցող 60 տարեկանը և 80 տարեկանը լրացած անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը:

Պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից բժշկական հավատարմագրման վերաբերյալ կտրամադրվեն իրավասությունների շրջանակներին համապատասխան եզրակացություններ: Գործող որոշման համաձայն վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի «Եզրակացություն» բաժնում կատարվում են գրառումներ պիտանիության մասին: Նշվում է՝ պիտանի է իր հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու համար կամ պիտանի չէ։ Մինչդեռ, պոլիկլինիկական բժշկական հաստատությունների եզրակացությունները, ելնելով իրավասության շրջանակներից, կարող են լինել տրանսպորտային միջոց շահագործելու հակացուցումների, բժշկական ցուցումների և սահմանափակումների վերաբերյալ:

Քաղաքացիների համար բժշկական հավատարմագրման իրականացման ընթացակարգում փոփոխություն կմտցվի. քաղաքացիները բժշկական հավատարմագրում կանցնեն այն բժշկական հաստատությունում, որտեղ առողջության առաջնային պահպանման բժիշկ են ընտրել: Մինչդեռ գործող որոշմամբ տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետպատվերի շրջանակներում, մարդու հայեցողությամբ, ցանկացած պոլիկլինիկական բժշկական հաստատությունում:

Նախագծի ընդունումը նաև նախատեսում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Նշենք, որ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիների, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից ներկայացված խնդիրների ուսումնասիրությամբ վեր հանված հարցերի լուծման անհրաժեշտությամբ:

Բանն այն է, որ ներկայում գործող տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների ցանկը նույնական է տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելող վիճակների կամ հիվանդությունների հետ, մինչդեռ տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների, ինչպես նաև բժշկական ցուցումների կամ սահմանափակումների ցանկը շատ ավելի ընդգրկուն է և չի կարող նույնացվել օրենքով սահմանված տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելող հիվանդությունների հետ:

 

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби