Արտակարգ վայրէջք․ ինքնաթիռում էր նաև երգիչ Մարտին Մկրտչյանը (լուսանկար)
ВИДЕОԵրևան-Մոսկվա չվերթի ուղևորը պատմել է Մինվոդիում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի մանրամասները։
Ուղևորուհին, որի պատճառով Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, 75-80 տարեկան է։
Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նույն չվերթի ուղևոր, միջադեպի ականատես Ռաֆիկ Արայանը։
«Կինը 75-80 տարեկան է, հայ, Մոսկվա էր մեկնում։ Նրան վերջերս են վիրահատել»,- ասաց Արայանը։
Նրա խոսքով` կինը վատացել էր դեռ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այնտեղ նրան ներարկել են, սակայն թռիչքից 30 րոպե անց նրա վիճակը վատացել է։
Բորտուղեկցորդուհիներն առաջին օգնություն են ցուցաբերել։ Սակայն ինքնաթիռը ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել Մինվոդիում։
«Մենք մեկուկես ժամ սպասել ենք օդանավում, մեզ կերակրեցին։ Ոստիկանները ստուգեցին ինքնաթիռն, ու մենք Մոսկվա թռանք»,- ասաց Արայանը։
Տատիկը մնաց Մինվոդիում։ Հենց նույն չվերթով Երևանից Մոսկվա էր մեկնում հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանը։ Նա Մոսկվայում համերգ ուներ։
Երևանից Մոսկվա ուղևորվող չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում փետրվարի 9-ին, մոտավորապես ժամը 19:00-ին։