Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

ОБЩЕСТВО

Ժամը

Վայրը  

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ըկլուսաբանի 

 

ՀՀ ԱԺ 

 

 

10:00-ին

ՀՀ Ազգային ժողովում

Տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ 1. «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը), - եկամուտների ձեւավորումը (հարկային եւ մաքսային քաղաքականությունը), - բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը. (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում եւ դոտացիաներ համայÕ �քներին), - բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը: 2. «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում: 3. ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագծի քննարկում: Հրավիրվում են՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ փոխվարչապետը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մ նացականյանը: 

V

14:00-ին 

ՀՀ Ազգային ժողովում

Տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն: Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանը:

V

16:00-ին 

ՀՀ Ազգային ժողովում

Տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը դռնփակ է): Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` Պաշտպանության նախարարություն եւ պետական ռեզերվներ: Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը: 

V

16:50-ին 

ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

11:00-ին 

ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում (մուտքը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից)

Կկայանա Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որը կազդարարի Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկը: (Նոյեմբերի 2-6-ը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվելու է հերթական (թվով 9-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը, որի մեկնարկը կտրվի ԵՊՀ-ում): Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը՝ ՆԱՏՕ Հանրային դիվանագիտության վարչության եւ ՀՀ պաշտպանության նա խարարության աջակցությամբ: Բացմանը ներկա կլինեն ՆԱՏՕ-ի, ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները:  

V

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

 

 

10:00-ին 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ագեան» ցուցասրահում

 

 

 

 

 

 

 

 

 

Կանցկացվի Հայաստանի երեխաների բերանի խոռոչի և ատամնաշարի առողջությանը նվիրված երկօրյա սիմպոզիում: Այս սիմպոզիումը միայն մի մասն է բերանի խոռոչի և ատամնաշարի առողջությանն ուղղված մեծածավալ ծրագրի, որը նախագծվել և հովանավորվել է Հայաստանի ընկերները Bay Area-ից կազմակերպության (BAFA) կողմից: Դոկտոր Ջեք Կոյումջյանը համագործակցում է դոկտոր Ռամոս-Գոմեսի և դոկտոր Ֆրանսուա Անթոնյանի հետ, ով օրթոպեդիկ վիրաբույժ է և BAFA-ի հոգաբարձուների խորհրդի անդամ:  

 

 

10:00-ին

 

Երևանի թիվ 195 ավագ դպրոցում(Երևան, Աջափնյակ, Մազմանյան 5ա)

Տեղի կունենա բաց դաս՝ տարբեր ազգերի նկատմամբ իրականցված ցեղասպանությունների վերաբերյալ: Բաց դասը կվարի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

V

14:00-ին 

Հայաստանում ֆրանսիական համալսարանում (Դ.Անհաղթի 10)

Հայաստանում ֆրանսիական համալսարանը լույս է ընծայել ՀՖՀՀ-ի հումանիտար և սոցիալական առարկաների ամբիոնի վարիչ Հովհաննես Հովհաննիսյանի «Փաստարկում և հռետորություն» աշխատությունը: ՀՀ ԿԳ նախարարությունը Հ.Հովհաննիսյանի աշխատությունը երաշխավորել է որպես ուսումնական ձեռնարկ բուհական և հետբուհական կրթական հաստատությունների համար: Ձեռնարկի ներկայացման հանդիսությունը տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանում:

 

 

Մամուլի ակումբներ

 

 

11:00-ին

 

 

 

 

 

 

 

«Զարկերակ» մամուլի ակումբում

 

 

 

 

 

 

Տեղի կունենա թուրքագետ Հակոբ Չաքրյաին ասուլիսը: Թեմա՝ հետընտրական Թուրքիան և հայ թեկնածուների ճակատագիրը: 

 

 

11:00-ին 

 

 

«Մեդիա կենտրոնում»

 

 

 

 

Տեղի կունենա քննարկում«Դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրը Հայաստանում» թեմայով:

Բանախոսներ՝ Արման Դանիելյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն

Տիգրան Սաֆարյան, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի փաստաբան
 
Հովհաննես Մարգարյան, ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ
 
Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն: 

 

 

V

11:00-ին 

 

 

 

 

«Հենարան» մամուլի ակումբում

 

 

 

Կհյուրընկալվի ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Թեմա՝ Ադրբեջանը խորհրդարանական ընտրություններից հետո:

 

 

 

12:00-ին 

 

 

 

«Անալիտիկ» մամուլի ակումբի

 

 

 

Հյուրն է ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը։ Թեմա՝ Սահմանադրական բարեփոխումներ։ Հանրաքվեին ընդառաջ։

 

V

12:00-ին

 

 

 

 

«Մեդիա կենտրոնում»

 

 

 

 

Տեղի կունենա քննարկում «Ընդունվեց նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու օրինագիծը. դեմ և կողմ» թեմայով:
 
Բանախոսներ՝ Հերիքնազ Տիգրանյան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու 
 
Հովհաննես Սահակյան, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր

 

 

12:00-ին 

 

 

 

 

«Զարկերակ» մամուլի ակումբում

 

 

 

 

 

 

 

 

Տեղի կունենա Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ասուլիսը: Թեմա՝ ըստ Freedom House-ի զեկույցի՝ Հայաստանն ընդգրկվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում: Ինչպի՞սնն է դաշտն ըստ մասնագետի:

 

V

12:00-ին 

«Անդրադարձ» մամուլի ակումբի

 

Հյուրն է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը: Թեման՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի 25 տարվա գործունեության ամփոփում: Գյուղերի առաջին բնակիչները Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաներն էին, ովքեր մնացել էին առանց ծնողական խնամքի: Այսօր Հայաստանում գործում է երեք ՍՕՍ գյուղ' Կոտայքի, Շիրակի ու Տավուշի մարզերում։

 

 

 

12:00-ին 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում (Խանջյան 50, Թեքեյան հիմնադրամի փոքր դահլիճ, հեռախոս` 077096787)

 

 

 

 

Կենտրոնը հրավիրում է մամուլի ասուլիսի: Թեման՝ «Կալիֆորնիայում բնակվող հայ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանը սփյուռքում հայապահպանության, մայրենի լեզվի պահպանության, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության մասին: Բանաստեղծուհին կներկայացնի նաև իր նոր հրատարակված գիրքը»: Թամարա Հովհաննիսյանը դասավանդում է Հյուսիսային Կալիֆորնիայի Մոնթերեյ քաղաքի Միջազգային հարաբերությունների համալսարանում: Անդամակցում է Ամերիկյան Կոնգրեսի Գործարար խորհրդին, Հայաստանից դուրս գործող գեղարվեստի զանազան ակադեմիաների պատվավոր դոկտոր է և արժանացել է Ռոնալդ Ռեյգանի անվան ոսկե մեդալի, իսկ վերջերս պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

 

13:30-ին  

«Հայացք» մամուլի ակումբի

Հյուրն է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Թեման՝ Սահմանադրության հանրաքվե:

 

V

 

Մշակույթ

 

 

14:00-ին 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեքեյան կենտրոնի գրադարանում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեքեյան կենտրոնը հրավիրում է ասուլիսի: Թեման՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության ամենամյա «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը: Հյուրերն են՝ Թեքեյան մշակութային միության վարչության անդամներ, սփյուռքահայ հյուրեր, Թեքեյան մշակութային միության սփյուռքի կառույցի անդամներ:

 

 

 

19:00-ին 

«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամ 

Վերադարձի Դասական Երաժշտության

8-րդ փառատոն

(նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ                 տարելիցին)

 

Ծրագրում` Դ. Սկարլատի, Լ. Վ. Բեթհովեն, Ֆ. Շուբերտ, Ս. Պրոկոֆև

Մենակատար` Լիլիթ Գրիգորյան (դաշնամուր) (Բելգիա) 

 

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества