Տոնական քայլերթ՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանը և Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնի առիթով կազմակերպել են տոնական ուրախ քայլերթ, որին մասնակցել են բազմաթիվ երևանցիներ: Քայլերթի մեկնարկը տրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, հեքիաթների հերոսների ուղեկցությամբ քայլել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանց սպասվում էր օրվա խորհրդին համապատասխան եզրափակիչ միջոցառումը:
Ազատության հրապարակում ներկաներն ականատես են եղել թեմատիկ բեմականացումների, պարել են տարբեր ազգային պարեր և մասնակցել հետաքրքրաշարժ խաղ-մրցույթների:
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների ու մշակույթի կենտրոնների սաները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



