Ուկրաինայի իրավապահները Միխեիլ Սահակաշվիլիին արտաքսել են Լեհաստան
МЕЖДУНАРОДНОЕpast.am-ը գրում է.
Ուկրաինայի իրավապահները Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին վտարել են Լեհաստան, որտեղից նա մուտք էր գործել Ուկրաինայի տարածք 2017 թվականի սեպտեմբերին: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:
«Տվյալ անձը անօրինական կերպով գտնվում է Ուկրաինայի տարածքում, ուստի իրավական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ նա վերադարձվել է այն երկիր, որտեղից ժամանել էր՝ խախտելով մեր երկրի օրենսդրությունը»,- ասված է սահմանապահ գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Միխեիլ Սահակաշվիլիին ձերբակալել են Կիևի կենտրոնում գտնվող «Սուլուգունի» ռեստորանում և տեղափոխել «Բորիսպոլ» օդանավակայան: Սահակաշվիլիի կողմնակիցները նշել էին, որ պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել և փակել օդանավակայան տանող ճանապարհները: