Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆի մեկնարկին սպասելով
СПОРТ
Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆը: Կկայանա 1/8 եզրափակչի երկու խաղ. անգլիական «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում կանցկացնի շվեյցարական «Բազելի» հետ, իսկ Թուրինի «Յուվենտուսը» կհյուրընկալի Լոնդոնի «Տոտենհեմին»: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
«Բազել» (Շվեյցարիա)-«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
Մանչեսթերցիները հոյակապ ֆուտբոլ են ցուցադրում, և թղթի վրա այս դիմակայությունը պետք է անցնի անգլիական ակումբի սցենարով:
Սակայն շվեյցարացիները «Սանկտ Յակոբ Պարկում» նոյեմբերին արդեն հաղթել են «Մանչեսթեր Յունայթեդին», ուստի երկրպագուների աջակցությամբ կարող են զգալիորեն բարդացնել Խոսեպ Գվարդիոլայի թիմի կյանքը:Ազգային առաջնության վերջին խաղերում թիմերը հաղթանակներ են տարել. «Բազելը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Թունին», իսկ «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Լեսթերին»:
Հավանական կազմեր.
«Բազել». Վացլիկ, Լակրուա, Սուխի, Բալանտա, Լանգ, Ֆրայ, Ջակա, Պետրետա, Էլյունուսի, վան Վոլֆսվինկել, Օբերլեն
«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Ուոքեր, Օտամենդի, Լյապորտ, Զինչենկո, Ֆերնանդինյո, Բերնարդու Սիլվա, Դավիդ Սիլվա, Դե Բրյույնե, Ստերլինգ, Ագուերո
«Յուվենտուս» (Իտալիա)-«Տոտենհեմ» (Անգլիա)
Մրցաշրջանի մեկնարկում թուրինցիներն իրենց համար անսովոր չափի շատ գոլ էին բաց թողնում: Սակայն այնուհետև Մասիմիլիանո Ալեգրիի թիմը ձևափոխվեց՝ վերջին 16 խաղում Իտալիայի չեմպիոնը բաց է թողել ընդամենը մեկ գնդակ: Հուսալի պաշտպանությունը շատ կարևոր կլինի հատկապես Հարի Քեյնին զսպելու գործում:
Հավանական կազմեր.
«Յուվենտուս». Բուֆոն, Դե Շիլյո, Բենատիա, Կյելինի, Սանդրո, Խեդիրա, Պյանիչ, Ստուրարո, Կոստա, Իգուաին, Մանջուկիչ
«Տոտենհեմ». Լյորիս, Տրիպյե, Սանչես, Վերտոնգեն, Սոն, Դեմբելե, Դայեր, Դևիս, Էրիքսեն, Ալի, Քեյն