Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան հանդիպում
ОБЩЕСТВОՆախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ էլ կասի իր վերջնական որոշումը՝ ընդունե՞լ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, թե՞ ոչ: «Ժամանակ» թերթը գրել է, որ Արմեն Սարգսյանն այդ մասին հայտարարել է առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման: Նշենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ, սակայն դաշինքի առաջնորդն օրերս հայտարարել էր, որ ինքն առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, և միայն դրանից հետո կորոշեն՝ սատարե՞լ, քվեարկե՞լ նրա օգտին, թե՞ ոչ
Slaq.am-ի հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի հանդիպում Արմեն Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ օրերս տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան փակ հանդիպում. «Ինչպես արդեն պարոն Ծառուկյանը հայտարարել էր, որ առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, այդպես էլ եղել է: Փակ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևորագույն հարցեր»:
Իվետա Տոնոյանից փորձեցինք ճշտել, թե ո՞րտեղ է տեղի ունեցել հանդիպումը և ի՞նչ մանրամասներ կարող է ներկայացնել, ավելացրեց. «Այս պահին մանրամասներ հանդիպումից չեմ կարող ներկայացնել»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



