C-400-ը ՆԱՏՕ–ի համակարգում ինտեգրելը դժվար կլինի Թուրքիայի համար
МЕЖДУНАРОДНОЕ
Թուրքիայի համար դժվար կլինի ռուսական զենիթային C-400 հրթիռներն ինտեգրել ՆԱՏՕ–ի հակաօդային պաշտպանության համակարգում։ Այս մասին, ինչպես հայտնում է past.am-ը, հղում անելով interfax-ին, հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իհարկե, պետություններն իրենք են որոշում, թե ինչ ՀՕՊ համակարգ գնել։ Սակայն ՆԱՏՕ–ի համար կարևոր է, որ հետո դրանք հնարավոր լինի ինտեգրել ալյանսի ՀՕՊ համակարգում:
EUROSAM իտալաֆրանսիական համակարգը հեշտ է ինտեգրել: Իսկ, այ, C-400 համակարգը՝ չափազանց դժվար»,– հայտարարել է Ստոլթենբերգը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահը հայնտել էր, թե Անկարան Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել C-400 համակարգերի ձեռք բերման վերաբերյալ և արդեն կանխավճար է արել։
ՆԱՏՕ–ն էլ իր հերթին շտապել էր զգուշացրել Թուրքիային, շեշտելով, որ Ալյանսի անդամ Թուրքիան պետք է պատրաստ լինի իր քայլի «հետևանքներին»։