Փհենչհան-2018. Գերմանացիներն արդեն ունեն 8 ոսկե մեդալ
СПОРТ
Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը և արդեն ունի 8 ոսկե մեդալ, հայտնում է past.am-ը:
Փհենչհանում շարունակվում է քառամյակի ամենակարևոր ձմեռային Խաղերը: 5 օրյա պայքարից հետո Գերմանիայի թիմն ունի 8 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ (ընդհանուր 13 մեդալ): Երկրորդ տեղում նախորդ օրերի պես կրկին Նիդեռլանդների ընտրանին է: Նրանք ունեն 5 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր 11 մեդալ): Երրորդ տեղում արդեն ԱՄՆ թիմը չէ, այլ Նորվեգիայի օլիմպիական ընտրանին: Նորվեգներն ունեն 4 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալ (ընդհանուր 13 մեդալ): 10-յակում են նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իտալիայի և Հյուսիսյանի Կորեայի հավաքականները:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: