Մելանյա Թրամփը Սիրահարների օրը բացիկներ ու քաղցրավենիք է պատրաստել ծանր հիվանդ երեխաների հետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրն անցկացրել Է Վաշինգտոնի Բեթեսդե արդարձանում գտնվող Առողջության ազգային ինստիտուտի մանկական բաժանմունքում, որտեղ պատանի պացիենտների հետ պատրաստել Է բացիկներ ու քաղցրավենիք:
Առաջին տիկնոջ այցը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները, տեղեկացնում Է past.am-ը: Ինչպես հայտնել Է Մելանյայի պաշտոնական ներկայացուցիչը, նա հանդիպել Է մոտավորապես 20 երեխաների հետ: Նրանց հետ միասին առաջին տիկինը պատրաստել Է թխվածքաբլիթներ եւ դրանք զարդարել զանազան եղանակներով: Մելանյան նաեւ օգնել Է աղջիկներին ու տղաներին Բոլոր սիրահարների օրվա առթիվ շնորհավորական բացիներ կտրել գունավոր թղթերից եւ երեխաներին Է նվիրել իր պատրաստած բացիկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



