Մոուրինյոն կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետն աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Past.am-ը, տեղեկացրել է ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը
«Դուք արդեն գիտեք, որ տրանսֆերները միայն ակումբների միջև չեն լինում: Այժմ ֆուտբոլային հանրության ամբողջ ուշադրությունը Ռուսաստանի կողմն է, քանի որ ԱԱ-2018-ին քիչ ժամանակ է մնացել: Օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կժամանի Մոսկվա ու կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը: Այս պահին չեմ կարող նշել, թե որտեղ է նա աշխատելու:
Իհարկե, ամբողջ առաջնության ժամանակ նա չի աշխատի, այլ դրա մի մասի ժամանակ: Սա կարևոր իրադարձություն է»,- գրել է Առուստամյանը «Telegram»-ի իր էջում: