Մոսկվայում ձերբակալվել են հանցագործ աշխարհի 15 ադրբեջանցիներ
МЕЖДУНАРОДНОЕ
Մոսկվայում ՌԴ հատուկ ծառայության աշխատակիցները, քրեական հետախուզության խմբի հետ համատեղ անցկացրած «միջոցառումների» արդյունքում ձերբակալել են քրեական աշխարհում հայտնի 15 հեղինակությունների, որոնց մեջ քիչ չեն եղել «օրենքով գողերը»:
Պարզվել է, որ բոլորն էլ ադրբեջանցիներ են: Նրանց պարագլուխը քրեական հեղինակության Ֆուադ Ռզաևն է, հանցաշխարհում հայտնի Աֆոն:
Ըստ Primecrime-ի տվյալների` Աֆոն Թուրքիայից է ներթափանցել Ռուսաստան: Իր խմբով նա քառասունից ավելի խոշոր գործարարների վրա ամսական «նալոգ» է դրել, չմուծելու դեպքում ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքով:
Պարզվել է, որ նրան Մոսկվա է գործուղել հանրահայտ «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, հանցաշխարհում հայտնի Լոտու Գուլին, ով նույնպես ազգությամբ ադրբեջանցի է:
Դեդ Հասանի սպանությունից և Շաքրո Մոլոդոյի ձերբակալությունից հետո Լոտու Գուլին հավակնում է դառնալ «օրենքով գողերի արքա»: