Մխիթարյանը՝ Էստերսունդի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ
СПОРТԼոնդոնի «Արսենալի» երկրպագուներն ակումբի պաշտոնական կայքի անցկացրած հարցման միջոցով ընտրել են Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` շվեդական «Էստերսունդի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստին:
Երկրպագուների քվեարկության արդյունքում հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է past.am-ը:
«Լավ խաղ էր, Մխիթարյան»,- գրել է «Արսենալի» մամուլի քարտուղարությունն ակումբի թվիթերյան էջում:
Հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 63%-ը: Երկրորդ տեղում «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլն է` ձայների 22%-ով, իսկ երրորդ տեղում 31-ամյա իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալն է, որը բացել էր «Էստերսունդի» հետ խաղի հաշիվը (15%):
Հիշեցնենք` հանդիպման 24-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպչել է մրցակցի պաշտպան Սոտիրիս Պապայանոպուլոսին և հայտնվել դարպասում, իսկ 58-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մեսութ Օզիլը: Հայ կիսապաշտպանը փոխարինվել է 84-րդ րոպեին, իսկ «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով: