«Յուվենտուս»-ը բանակցել է Լավեսիի հետ
СПОРТՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսիի գործակալ Ալեխանդրո Մացոնին Իտալիայում հանդիպումներ է անցկացնում Ա Սերիայի ակումբների ներկայացուցիչների հետ:
Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը: Նշվում է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն ու Մացոնին համաձայնության են եկել որոշ հարցերում:
ՊՍԺ-ն Լավեսիին առաջարկում է երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվելու է 2016 թվականի հունիսին: Սակայն ֆուտբոլիստը չի ստանում բավականաչափ խաղաժամանակ և չի ցանկանում մնալ փարիզյան ակումբում:
Էզեկիլը պատրաստ է Իտալիա վերադառնալ: Սակայն տրանսֆերային բարձր արժեքը խանգարում է նրան «Յուվենտուս» կամ այլ ակումբ տեղափոխվել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



