Իրանը և Ճապոնիան բանակցություններ կվարեն միջուկային ոլորտում համագործակցության մասին
МЕЖДУНАРОДНОЕ1in.am-ը գրում է .
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին կիրակի օրը մեկնել է Տոկիո՝ բանակցելու Ճապոնիայի պետական ատոմային կազմակերպությունների ղեկավարների հետ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Այս մասին տեղեկացնում է IRNA-ն:
Սալեհիի այցը կկայանա Իրանի և «վեցյակի» կողմից Վիեննայում հուլիսին հաստատված՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կետերի իրագործման հարցերով իրանա-ճապոնական երկկողմ խորհրդակցությունների շրջանակում:
Թեհրանում հոկտեմբերին Իրանի և Ճապոնիայի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի և Ֆումիո Կիսիդոյի միջև կայացած նախորդ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել փոխհամագործակցությունը միջուկային տեխնոլոգիաների և միջուկային անվտանգության ոլորտներում:



