«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով
ПОЛИТИКА
Regnum-ում հրապարակած իր «Լեռնային Ղարաբաղ. կանխատեսմանը հավատա՞լ թե ոչ» վերտառությամբ հոդվածում քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոուտսի զեկույցին, որում խոսք է գնում Ղարաբաղում պատերազմի վերսկսման մասին:
Տարասովն անդրադարձել է նաև Իլհամի Ալիևի «Երևանն ու Զանգեզուրը հետ վերցնելու» ծիծաղաշարժ հայտարարությանը:
«Դժվար թե Ալիևը ռիսկի դիմի և պատերազմ սկսի Հայաստանի դեմ, որին կարող է խառնվել և Մոսկվան: Ղարաբաղյան ուղղությամբ Ադրբեջանը, փաստորեն, մեկուսացման մեջ է: Նրա գործընկեր Թուրքիան խճճված է բարդագույն խնդիրների մեջ»,- ինչպես հայտնում է past.am-ը, նշել է Տարասովը:
Քաղաքագետի համոզմամբ՝ Ալիևը «թոզ է փչում» ընտրություններում դիվիդենտներ ձեռք բերելու համար միայն:
«Ալիևը Հայաստանի վերաբերյալ դեռ շատ հայտարարություններ է անելու... մինչև ընտրությունների օրը»,- կարծում է քաղաքագետը: