Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
СПОРТՀունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճեց պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր, հայտնում է past.am-ը:
Տեղի ունեցավ պատանիների Եվրոպայի առաջնությանը, որտեղ ամեն վարժությունից խաղակվում էր պատանեկան Օլիմպիական խաղերի 3-ական ուղեգիր:
10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղաների վարժությունում 36 մրցակցից հայ հրաձիգները գրանցել են հետևյալ արդյունքները՝
Հայկ Բաբայանը խոցել է 618,4 միավոր և 5-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում նա պահպանել է դիրքերը և նվաճել Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայկը նախորդ պատանեկան Օլիմպական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրն է:
Վրեժ Թորոսյանը խոցել է 616,8 միավոր և 8-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում մրցելույթն ավարտել է՝ զբաղեցնելով 7-րդ տեղը:
Նարեկ Ադամյանը 609,7 միավորով զբաղեցրել է 22-րդ տեղը:
10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց, աղջիկների վարժությունում 44 մրցակցուհուց Ալլա Պողոսյանը 414,9 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը և տեղ չի գտել եզրափակչում: Նույնքան միավոր է խոցել 8-րդ հորիզոնականով եզրափակիչ անցած լեհ մարզուհին:
10մ, օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, տղաների վարժությունում 35 մրցակցից Բենիկ Խլղաթյանը, խոցելով 561 միավոր, զբաղեցրել է 15-րդ տեղը:
Հավաքական թիմում ընդգրված պատանիները կմասնակցեն նաև երիտասարդների պայաքրին: