Նորվեգիան գլխավորում է Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը
СПОРТ
Նորվեգիայի օլիմպիական հավաքականն առաջ անցավ Գերմանիայի թիմից Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում:
Նորվեգներն ունեն 11 ոսկե, 9 արծաթե և 8 բրոնզե մեդալ (ընդհանուր 28): Գերմանիայի օլիմպիական հավաքականը ունի 10 ոսկե, 6 արծաթե և 4 բրոնզե մեդալ (ընդհանուր 20) և եռյակի վերջում կանացացիներն են` 8 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալներով: Լավագույն 10-յակում են նաև Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերը, հայտնում է Past.am-ը:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: