Նորաձևությունը՝ ըստ հորոսկոպի նշանի
ЛАЙФԽոյ
Սիրում են շրջել խանութներով և կարող են ժամեր շարունակ գնումներ կատարել: Նրանց զգեստապահարանում մեծ տեղ են զբաղեցնում զարդերն ու հարդարման պարագաները: Նրանց տունը կարծես նորաձև հագուստի փոքրիկ ցուցադրության սրահ լինի:
Ցուլ
Նորաձևության սիրահար են: Անտարբեր չեն կոշիկների հանդեպ, սիրում են ոճային և նորաձև կոշիկ: Նրանց զգեստապահարանի մշտական գույներից են վարդագույնը, երկնագույնը և քնքշության հետ նույնացվող բոլոր գույները:
Երկվորյակ
Զգեստապահարանի պարունակություն ընտրելիս նախընտրում են յուրահատուկ իրեր, որոնք նրանց զգեստապահարանում շատ են: Նախընտրելի գույներն են' դեղինը, կանաչը, մոխրագույնն ու կապույտը: Առօրյայում գերադասում են հարմարավետ բլուզ, ջինս և կեդեր:
Խեցգետին
Իրենց հարմարավետ են զգում, երբ հագուստը ծիծաղելի չէ շրջապատի համար: Նրանց հագուստը թանկարժեք բուտիկից է կամ' հատուկ կարված: Առավել նախընտրում են դասական ոճի հագուստ: Սիրելի գույներն են' արծաթագույնը, կանաչն ու կապույտը:
Առյուծ
Առյուծներն են թելադրում նորաձևությունը: Հագուստի հարցում երբեք խնայողություն չեն անի: Ուր էլ գնան' նրանց անմիջապես նկատում են: Նախընտրելի գույներն են' նարնջագույնն ուոսկեգույնը:
Կույս
Կույսինչի կարելի միայնակ խանութ գնալ, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի տանը ևս մեկ զգեստապահարան ավելացնել: Նույն հագուստը երկու անգամից ավելի չի հագնում: Սիրելի գույներն են' սպիտակը, սևը:
Կշեռք
Հետևում են նորաձևությանը: Հավատարիմ են իրենց ոճին, բայց երբեմն փոփոխություն են մտցնում զգեստապահարանում: Լավ խորհրդատու են հագուստի, վարպետ' գույների համադրության հարցում: Նախընտրում են նուրբ երանգներ:
Կարիճ
Օրը կորած է, եթե չեն հայտնվել շրջապատի ուշադրության կենտրոնում: Նրանց հագուստի ոճը գրավում է մարդկանց ուշադրությունը, իսկ թանկարժեք քարերն ու զարդերը միայն հագուստն ընդգծելու համար են օգտագործում:
Աղեղնավոր
Նրանց զգեստապահարանում կարելի է գտնել և՛ դասական, և՛ սպորտային ոճի հագուստ: Հանելուկային են, ամեն օր կարող են միանգամայն այլ կերպարում լինել: Նրանց համապատասխանում են ալ կարմիրն ու մանուշակագույնը:
Այծեղջյուր
Չեն փոխում իրենց ճաշակն ու նախասիրություններն ամեն հարցում, նաև' հագուստում: Չեն սիրում ավելորդ զարդեր ու իրեր օգտագործել, բայց դա չի նշանակում, թե միանձնուհու պես են հագնվում: Ինչ էլ հագնում են' էլեգանտ և ոճային են լինում: Նախընտրում են սևն ու կարմիրը:
Ջրհոս
Աշխատանքի բերումով հաճախ են դասական ոճով հագնվում: Զգեստապահարանի հիմնական մասն է նաև սպորտային հագուստը: Եթե նրանց անսպասելի հրավիրեն թատրոն կամ համերգ, զգեստապահարանում կգտնվի և՛ երեկոյան զգեստ, և՛ դասական կոստյում:
Ձկներ
Սիրում են հանգիստ և հարմարավետություն, ինչը և զգացվում է հագուստում: Սիրելի գույներն են' երկնագույնն ու կանաչը: Հարդարման պարագաների ընտրության հարցում առաջնորդվում են հարմարավետությամբ: Սիրում են համադրել անհամադրելին:



