Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ
ОБЩЕСТВОԵղանակային բարենպաստ պայմաններից ելնելով` «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի նախատեսվածից շուտ է սկսել մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքները: Մինչ գարնանային անձրևները հեղեղատարների լիարժեք թողունակությունը ապահովելու համար դիտահորերից դուրս են բերվում տեղումների հետևանքով գոյացած հողի զանգվածն ու տերևները: Անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքների գարնանային փուլը նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 1-ը: Հաջորդ անգամ գործընթացը կկազմակերպվի աշնանը, ինպես նաև՝ ըստ անհրաժեշտության: Ամեն օր դիտահորերից հանված թափոնները աղբավայր են տեղափոխվում «Սանիթեք» ընկերության հատուկ տեխնիկայով:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



