Գերմանիայում աճուրդով վաճառվել է Հիտլերի արծաթեղենը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում տեղի ունեցած աճուրդում վաճառվել են Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերի արծաթյա իրերը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` Bild-ին հղումով, վաճառքն իրականցրել է Andreas Thies աճուրդի տունը: Մասնավորապես, վաճառքի էին հանվել սեղանի արծաթյա սպասքի պարագաներ` գավաթներ, ափսեներ, Հիտլերի սիգարի տուփը: Բոլոր նմուշների վրա պատկերված են եղել ֆյուրերի անվան սկզբնատառերը և Երրորդ ռեյխի զինանշանը:
Մեկ գավաթի նախնական արժեքը կազմում էր 1800 եվրո, արծաթյա ափսեինը` 2500, իսկ սիգարի տուփինը` 25000 եվրո:
Վաճառքի էր հանվել նաև Հիտլերի կողակցի` Եվա Բրաունի դիմափոշու տուփը, որը գնահատվել է 6000 եվրո:
Աղբյուրը չի նշում, թե ինչ գնով են վաճառվել նշված առարկաները:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



