Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն. դեմոկրատական ուժեր

МЕЖДУНАРОДНОЕ

 Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ,  այդ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն համարել:

Վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այդ մասին արված պաշտոնական հայտարարության մեջ «Ազգային խորհուրդը» նշել է, որ «Ալիեւների ռեժիմը հերթական անգամ բռնի ճանապարհներով ժողովրդից խլել է իշխանությունը»:

Նշվում է, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն էր:

«Երկրում ռեպրեսիվ մթնոլորտը պահպանվեց նաեւ ընտրությունների ժամանակ: Ավտորիտար կառավարման ամբողջ ուժով շարունակվող պայմանում խոսք չէր կարող լինել ազատ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Բոլոր ընտրական տեղամասերը գտնվել են իշխանության վերահսկողության տակ, որտեղ իսպառ բացառվել է մրցակցային մթնոլորտը:

Հաշվի առնելով այս բոլորը, «Ազգային խորհուրդը» իշխանության առաջ հանդես էր եկել ազատ եւ արդարացի ընտրության համար պայման ստեղծելու մի քանի քաղաքական եւ իրավական փոփոխությունների պահանջով, ինչն անտեսվել է: Այդ պատճառով «Ազգային խորհուրդը» ընտրությունները բոյկոտելու որոշում էր ընդունել», -ասվում է հայտարարության մեջ:

  Նշվում է, որ Ադրբեջանում ընտրությունների համապատասխան պայման չստեղծվելու պատճառով դիտորդական առաքելությունից հրաժարվել է եվրոպական տարածաշրջանում ընտրությունները գնահատող միակ կառույցը` ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, ինչով, փաստորեն, բոյկոտել է դրանք:

Ընտրությունները բոյկոտեց նաեւ դրանց նախապես կեղծվելն ընդունած Եվրոպական միության խորհրդարանը եւ եվրոպական կառույցներին կոչ արեց դիտորդներ չուղարկել Բաքու:

Ադրբեջանի պատմության մեջ սա միջազգային մակարդակով բոյկոտի ենթարկված առաջին ընտրությունն է:

Ընտրական գործընթացն անցավ օրենքի զանգվածային խախտումներով, եւ ընդդիմության անվան տակ ընտրություններին միացած հասարակական-քաղաքական կառույցների բացարձակ մեծամասնությունը գործընթացի ընթացքում հետ վերցրեց թեկնածությունը: Գրանցված թեկնածուների, այդ թվում`անկախ 40 տոկոսից ավելին (500 հոգուց ավելի) հրաժարվեց մասնակցել ընտրությանը:

Չնայած այն բանին, որ փաստորեն իշխանությունն ընտրությունների գնաց առանց մրցակիցների, դարձյալ ընտրական արշավի հնարավորություն չստեղծեց, թեկնածուներին եթերի ժամանակ չհատկացրեց, անգամ ընտրությունների համար իմիտացիոն մթոլորտ չապահովեց: Առանց չափազանցելու կարող ենք ասել, որ ընտրողների մեծ մասն ընդհանուր առմամբ ընտրությունների անցկացումից անտեղյակ էր: Դրա արդյունքը եւս իրեն ցույց տվեց ընտրության օրը. ժողովուրդը բոյկոտեց ընտրությունը: «Ազգային խորհորդի» դիտարկումների համաձայն` այս ընտրություններում ընտրողների ակտիվությունը մո տ 10 տոկոսի շրջակայքում էր: Իշխանությունն աշխատեց իր կողմից նախապես ստեղծված «կարուսել» խմբերի  հաշվին արհեստականորեն բարձրացնել ընտրությանը մասնակցության տոկոսը:

Իշխանությունը ոչ թե ընտրություն անցկացրեց, այլ օրինականացրեց ամիսներ առաջ կազմած պատգամավորների ցուցակը. այսինքն, պատգամավորները ոչ թե ընտրվեցին, այլ նշանակվեցին:

«Ալիեւների ռեժիմն այս ընտրություններում ամբողջությամբ ոչնչացրեց երկրում ընտրության ինստիտուտը: Դրանով ավելի մեծ հարված հասցվեց երկրում ընտրության ճանապարհով իշխանափոխության նկատմամբ մեր քաղաքացիների ունեցած հավատին: Նման ընտրության անցկացմամբ` իշխանությունն ավելի խորացրեց իր ժողովրդի եւ դեմոկրատական աշխարհի միջեւ անդունդը, ինչը ոչ մի լավ հեռանկար չի խոստանում իրեն եւս:

«Ազգային խորհուրդը» հայտարարում է, որ նոյեմբերի 1-ի ընտրությունը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ ամբողջությամբ կեղծված է: Քաղաքական իշխանությունը վարչական բռնության ճանապարհով բացահայտ կերպով գրավել է օրենսդրական մարմինը եւ այն ձեւավորել ժողովրդի կողմից վստահություն չունեցող անձանցով: 20 տարուց ավելի երկրում տիրակալող Ալիեւների ռեժիմը հերթական անգամ ժողովրդի իշխանությունը բռնությամբ խլել է նրանից:»Ազգային խորհուրդը» հայտարարում է, որ այս ընտրությամբ ձեւավորված խորհրադարանը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ լեգիտիմ չէ», -ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանում անցկացված ընտրությունները չի ճանաչել նաեւ «Մուսավաթ» կուսակցությունը, որը հայտարարել է, թե ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով, շատ ընտրատեղամասերոմ դիտորդներին հեռացրել են կամ սահմանափակել են քվեատուփերին հետեւելու հնարավորությունը, քվեարկությունից առաջ ընտրաթերթիկները դիտորդների մասնակցությամբ չեն հաշվարկվել, որոշ տեղամասերում առավոտվանից քվեատուփերը լցված են եղել ընտրաթերթիկներով, դիտվել է քաղաքացիների խիստ ցածր ակտիվություն:

The Washington Post թերթն անդրադարձել է Ադրբեջանում բոյկոտի ենթարկված ընտրություններին` նշելով, որ առաջին անգամ է, որ ԵԱՀԿ-ը չի հետեւել այդ երկրի ընտրություններին:

Ամերիկյան թերթը գրել է, որ Ադրբեջանն ընտրություններն անցկացրել է Արեւմուտքի քննադատությունների ֆոնին, միջազգային կազմակերպությունները կառավարությանը մեղադրում են խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ, առաջատար ընդդիմադիր կազմակերպությունները բոյկոտել են ընտրությունը:

Նշենք, որ Ադրբեջանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հայտարարել է կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով իր հաղթելու մասին: Կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 125 պատգամավորական տեղերից նվազագույնը 70-ը:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян