Ереван, 10.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Սփայսի» չարաշահման դեպքերն ու օրենսդրության անկատարությունը. ԱՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

ОБЩЕСТВО

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկին:

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2017 թ. մարտին տեղի ունեցած 60-րդ նստաշրջանի ընթացքում կայացված որոշումը:

Մասնավորապես՝ ցանկից «ազաֆեն», «էրգոտալ», «թիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար» «տրիֆլութպերազին», «ալիմեմազին» նյութերի հանելը պայմանավորվել է հետևյալ գործոններով. «Այդ նյութերն ընդգրկված չեն ՄԱԿ-ի թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտեի 1961 թ. «Թմրամիջոցների մասին» և 1972 թ.«Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի համապատասխան ցանկերում, ինչպես նաև ընդգրկված չեն այլ երկրների՝ հսկման ենթակա նյութերի ցանկերում: Բացի այդ, նշված նյութերը նաև ընդգրկված չեն ՀՀ «Քրեական օրենսգրքի» և ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը» հավելվածներում»:

Նախագծում ընդգծվում է, որ դեղաբանական տեսանկյունից այս նյութերն իրենցից ներկայացնում են հակադեպրեսանտներ, և նշված նյութերից կախյալության առաջացման և չարաշահման դեպքեր չեն արձանագրվել:

Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը ու խնդիրները, նախարարությունն ընդգծել է, որ ցանկում ընդգրկման համար առաջադրված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար. «Թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են հիմնականում ծխելու միջոցով: Կաննաբինոիդային խմբի սինթետիկ թմրամիջոցները սովորաբար արտադրվում և տարածվում են տարբեր բուսական խառնուրդների ձևով, որոնց հաճախ անվանում են նաև «Սփայս» («Spice»): Այս նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են՝ շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում արդեն իսկ գրանցվել են «սփայսի» չարաշահման դեպքեր, ինչպես նաև միջազգային փորձը՝ կաննաբինոիդների խմբի սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ է նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել: Ցանկից հանելու համար ներկայացված «ազաֆեն», «թիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար» նյութերը հանդիսանում են հակադեպրեսանտներ, իսկ «էրգոտալը»՝ արգանդի մկանների կծկումները ուժեղացնող միջոց է, և դեղատներից ենթակա են բաց թողնման դեղատոմսով: Մինչև այժմ մեր հանրապետությունում օրենսդրության անկատարության պատճառով դեղատոմսով բաց թողնվող դեղերը ազատորեն իրացվել են առանց դեղատոմսի, որի պատճառով էլ, հաշվի առնելով այդ խմբի դեղերի առանց հսկողության կիրառման վտանգը, ընդգրկվել են հսկման ենթակա հավելվածում»:

Հաշվի առնելով դեղերի վաճառքի վերաբերյալ մարտի 1-ից գործող սահմանափակումը՝ նախարարությունը նշել է, որ այս դեպքում նշված նյութերը պարունակող դեղերի կիրառումը կդառնա վերահսկելի, քանի որ առանց բժշկի նշանակման չեն բաց թողնվի դեղատներից: 

Նախագծի 2-րդ կետով նշված նյութերը հսկման ենթակա ցանկից հանելուց հետո հսկողությունը այդ դեղերի նկատմամբ կպահպանվի, սակայն հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաև ներմուծման ժամանակ լրացուցիչ հավաստագրեր տրամադրելու անհրաժեշտություն չի առաջանա, ավելի մեծ թվով տնտեսվարող սուբյեկտներ կընդգրկվեն այդ դեղերի շրջանառության մեջ մրցակցային դաշտի ապահովմամբ, ինչպես նաև հիվանդների համար կաճի այդ նյութերը պարունակող դեղերի մատչելիությունը և հասանելիությունը:

 

Աննա Բադալյան

Past.am

  

 

В 2026 год — со скоростью Ucom: новогодние предложения стартовалиАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие рак