Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանի 2016թ. բյուջեի նախագծի հիմքում դրվել են իրատեսականության և կայունության դրույթները

ОБЩЕСТВО

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ելույթ է ունեցել  Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմելով ներկա ներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության դրույթները: Ինչպես նշել եմ նաև նախկինում, անկախ տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ ներկայացված հաշվարկների համաձայն ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն:

2016 թվականի պետական բյուջեն ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահության բնագավառների ծախսերը:

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար ծախսերը նախատեսված են այս ոլորտներում մեր կենսունակությունն ամրապնդելու և պահպանելու տրամաբանությամբ: Շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը:

Հարկաբյուջետային ոլորտի զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է:

Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և միջազգային կառույցներ 2015 թվականի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009 թվականների միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված տարադրամային տատանումները Ռուսաստանի Դաշնությունում բերեցին տարածաշրջանային երկրներ տրանսֆերների զգալի անկման: Նման անկումն էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ  իրականացնելու հրամայականը:

Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունում 9 ամիսների ընթացքում գրանցված շուրջ 3.6 տոկոս տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն է՝ արտաքին պայմանների նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության մեր միակ ճանապարհը ներդրումների խթանման և տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ:

Տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազման պայմաններում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրով նախանշված կառավարման և կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը՝ թե՛ նոր մուտքեր ապահովելու, թե՛ հին մուտքերը կանոնակարգելու, թե՛ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից: Այս առումով բացարձակ կարևորություն է ստանում Հայաստանի Հանրապետության նոր Հարկային օրենսգրքի քննարկումը և ընդունումը: Այս օրինագծի մշակման ժամանակ ես Ֆինանսների նախարարությանը տվել եմ ուղղորդող ցուցումներ:

Որո՞նք են այդ ցուցումները. nախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա: Երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա: Որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կայունությունը: Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման՝ որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը և հարկատուների համար պայմանների դյուրացումը: Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, սակայն միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը: Ապահովել վերոնշյալ բարեփոխումների միմյանց հետ ոչ միաժամանակ իրականացումը կարևորագույն սոցիալական ոլորտներում:  Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն և  սահունություն ապահովելու նպատակով: Առավել արդարացի հարկման ապահովման նպատակով նախատեսել հարկային մեխանիզմնե րի և վարչարարության աստիճանական բարդացում:

Այդ սկզբունքների հիման վրա Ֆինանսների նախարարությունը մշակել է Հարկային օրենսգրքի այն տարբերակը, որը Կառավարությունը դրել է շրջանառության մեջ: Այժմ մեր բոլոր գերատեսչություններն ու նախարարություններն ակտիվորեն քննարկում են այդ փաստաթուղթը հանրության բոլոր հատվածների հետ:

Թեև օրենսգրքի վերջնական տարբերակը դեռևս կներկայացվի Ազգային ժողովի դատին, որտեղ ակնկալում ենք շահագրգիռ քննարկումներ, այս պահից արդեն հրավիրում ենք պատգամավորներին նաև այս փուլում ակտիվ  քննարկման Հարկային օրենսգրքի և հարակից նախաձեռնությունների շուրջ:

Բյուջեի քննարկումն այն հարթակն է, որի միջոցով կառավարությունը համակարգված և համալիր կերպով քննարկում է իր գործունեությունը, ստանում արդյունավետ հետադարձ կապ, ընդունում ճշգրտող որոշումներ: Ինչպես նշել եմ նախկինում, մենք նայում ենք խնդիրներին ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսակետից և հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից: Հուսով եմ, որ հանձնաժողովներում քննարկումները ևս կընթանան այս տրամաբանությամբ, և երկխոսության արդյունքում մենք „ կհասնենք ճիշտ և արդյունավետ լուծումների: Ակնկալում ենք ձեր անմիջական աջակցությունը:

Շնորհակալություն»:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества