Հանձնարարվել է խստորեն վերահսկել ու բացառել Մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
«Հատկապես հաշվի առնելով, որ օրեր անց Մարտի 8-ն է, մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք կրթօջախների տնօրեններին՝ կանխել ու բացառել դրամահավաքության հնարավոր նախաձեռնությունները: Նաև նախազգուշացրեք, որ դրամահավաքության ցանկացած ահազանգ մանրակրկիտ կուսումնասիրվի և հաստատվելու դեպքում կրթօջախի տնօրենն անձամբ պատասխանատվություն կկրի դրա համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



