Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հրաչ Բերբերյան. «Գյուղացին պետք է աչալուրջ լինի՝ տարին ռիսկային է»

ОБЩЕСТВО

Վերջին շրջանում մամուլում հնարավոր ցրտահարության և վտանգների մասին է խոսվում: «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Past.am-ի հետ զրույցում անդրադարձավ ցրտահարության հնարավորությանն ու մասնավորապես նշեց նաև այն առաջնահերթ աշխատանքները, որոնք կօգնեն գյուղացիներին հնարավորինս քիչ վնասներ կրել:Հրաչ Բերբերյանը նախ շեշտեց, որ տարին, համեմամատած նախորդ տարիների հետ, ցրտահարության վտանգի առումով ռիսկային է:

«Երկու վտանգ ունենք՝ առաջինը մարտյան ցրտերն են, որոնք շեշտակի վնաս կարող են հասցնել: Երկրորդն, իհարկե, ապրիլյան հնարավոր ցրտերն են: Եթե նշված երկու հանգամանքներից խուսափեցինք, ուրեմն՝ նորմալ բերք կունենանք: Եթե չխուսափեցինք, այդ պարագայում լուրջ վնասներ կունենանք: Համենայն դեպս, գյուղացին պետք է աչալուրջ լինի: Ծխակույտերը պետք է պատրաստ պահի, և այդ ծխի միջոցով փորձի մեղմել իրավիճակը: Սա է միակ պայքարի ձևը: Տարբեր բաներ են ասում, բայց ժողովուրդը հիմնականում գիտի ինչ անել: Ուղղակի տարին հավասարաչափ չի մտնում իր եղանակային պայմանների մեջ: Հարցը այն է, որ եղանակային տատանումներ ունենք, որոնք միշտ վտանգավոր են»,-մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը:

Ինչ վերաբերում է պետականորեն տարվող իրազեկման աշխատանքներին, մեր զրուցակիցը նկատեց. «Գյուղացին արդեն հոգնել է այդ ծառայություններից, որովհետև այդ խորհրդատվական ծառայություններն արդեն քանի տարի է գործում են, բայց գյուղացին այդպես էլ այդ ծառայությունների տեղը չգիտի: Ցանկացած գյուղում որ հարցնեք, կհասկանաք, որ տեղն էլ չգիտեն: Եթե գյուղացին գնա ու հասնի իրենց դուռը, միգուցե խորհուրդներ տան: Ինչ-որ մի բան փորձում են անել, բայց դրանք շատ ցածր էֆեկտիվություն ունեն: Ամենալավ խորհրդատվական ծառայությունը Հանրային հեռուստաընկերությամբ «Գյուղական ժամ» հաղորդման վերականգնումը կլինի: Չգիտեմ՝ ո՞ւմ է ծառայում Հ1-ը, «սպիտակցի հայկոների՞ն»: Վերջիվերջո հանրայինը պետք է գյուղատնտեսությանը վերաբերող նման հաղորդում ունենա: Նշված հաղորդումը վերականգնելն ու շաբաթական երկու-երեք օր այդ խորհրդատվական տեղեկատվությունը Հ1-ով ազգաբնակչությանը հասցնելը -ատ կարևոր փորձ կլիներ»:

Նա ընդգծեց, որ հատուկ գյուղատնտեսության համար այսօր նման ծառայություն չունենք:

«Շատ կարևոր է, որ, օրինակ, այս փուլում տեղեկացնեն, թե ինչպես պետք է այգեբացն իրականացնեն կամ հետագայում պարարտանյութն ինչպես օգտագործեն: Այս ամենը չկա: Ամենահամեստ ծախսերով կարելի էր այս խորհրդատվությունը նշված ձևով կազմակերպել: Այս նպատակի համար գումար կարելի է հատկացնել, թեև Հ1-ը՝ որպես բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն, պարտավոր է դա կազմակերպել: Ոչ թե «սպիտակցի հայկոներին» ու պատահական և կասկածելի վարքով կանանց պետք է ցույց տա, այլ պետք է նման հաղորդում ցուցադրի, ինչը շատ կարևոր է գյուղացու համար»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ն արդյոք բերքի առանձին տեսակներ, որոնք ռիսկային խմբում են, Հրաչ բերբերյանը պատասխանեց. «Իհարկե: Առաջին հերթին ռիսկային է ծիրանը: Երկրորդը խաղողն է: Իհարկե, ծիրանի նման արագ չի վնասվի, բայց խաղողը ևս կարող է վնասվել, որի հետևանքով բերքի պակաս կունենանք: Առհասարակ վաղահաս պտուղները ռիսկային են»:

ՀԿ նախագահը նկատում է՝ ամեն դեպքում, գյուղատնտեսությունը Աստծո և բնության հետ առնչվող բնագավառ է:

«Ամռանը խոշոր եղջերավոր կենդանիների 60 հազար գլխի անկում ունեցանք: Փաստացի նաև 30 հազար կովի անկում ունենք, որը ազդել է նաև կաթնարտադրության վրա: Կաթնարտադրությունը 10 տոկոսով նվազել է: Ներկայացված թվերը ստույգ են՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ գրանցված ցուցանիշներն են: Ստեղծված իրավիճակի հիմնական դրդապատճառն էլ անասնակերի պակասն է եղել: Այս առումով իրավիճակը կկարգավորվի, բայց դրա համար երկուսից երեք տարի ժամանակ է պետք»,-եզրափակեց ՀԿ նախագահը:

 

Աննա Բադալյան

 

Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанные