Մարտի 8. Տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են օդանավակայանից
ОБЩЕСТВОՄարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մայրաքաղաք ժամանող կանանց և աղջիկներին վաղ առավոտից սպասասրահում դիմավորել են ուրախ տրամադրությամբ, նվիրել ծաղիկներ և հանձնել Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները: Հաճելի անակնկալն առաջինը մատուցվել է մասնավորապես Մոսկվայից առավոտյան ժամանած կանանց և աղջիկներին, ովքեր իրենց հիացմունքն ու շնորհակալությունն են հայտնել ինքնատիպ շնորհավորանքի համար:
Նշենք, որ Կանանց միջազգային տոնին նվիրված նմանատիպ հետաքրքրական նախաձեռնությունները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



