Մարտի 8. տոնական ծաղիկներ` օրվա խորհրդով ձևավորված տաղավարներից
ОБЩЕСТВОԵրևանյան մարտի 8-ը սովորաբար նշանավորվում է հատուկ այս օրվա առիթով ինքնատիպ ձևավորմամբ ծաղկային տաղավարներից կանանց ու աղջիկներին բաժանվող ծաղիկներով: Շքեղ վարդերի հետ նրանք ստացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ: Հյուսիսային պողոտայի Թումանյան և Աբովյան փողոցներին հարող հատվածներում, Շառլ Ազնավուրի հրապարակում և «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնին հարակից հատվածից անցուդարձ անող և երևանյան ջերմությամբ ուշադրության արժանացած կանայք ու աղջիկներն իրենց երախտիքի խոսքն են հղել կազմակերպիչներին: Նրանք նշել են, որ Երևանի քաղաքապետարանի ավանդական դարձած այս միջոցառումներն անչափ հաճելի են, և ամեն անգամ կանանց մեծարելու ու գնահատելու գեղեցիկ նախաձեռնության են վերածվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



