Քննիչը 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր ունի
ОБЩЕСТВОՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Սուրեն Ոսկանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ոսկանյանը հայտարարագրել է միայն շարժական գույք՝ «MAZDA 6 2.0» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 350 հազար դրամ և 5 հազար 500 ամերիկյան դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև թանկարժեք զարդեր, որոնց արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 2 միլիոն 767 հազար դրամ ու գոյացել 1 միլիոն 767 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



