Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը կարևորեց կուսակցության յուրաքանչյուր անդամի հետ տարվող աշխատանքները
ОБЩЕСТВОՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների հաշվետվությունները ՀՀԿ գործադիր մարմնին:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ ավագների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների հետ զրույցում կարևորեց կուսակցության յուրաքանչյուր անդամի հետ տարվող աշխատանքները ու հասարակական ակտիվ գործունեությունը:
Հանդիպման վերջում խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև 2018թ. անելիքներն ու առաջիկա աշխատանքային ծրագրերը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



