Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանն ազատ համացանց ունեցողների շարքում է բնակչությանն ինտերնետի հասանելիության եւ խոսքի ազատության շնորհիվ

ОБЩЕСТВО

 Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Freedom House-ի` համացանցի ազատության զեկույցում Հայաստանի բարձր դիրքը համարում է մի շարք դրական տեղաշարժերի արդյունք: Նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ Հայաստանում համացանցային ազատության իրավիճակը դրական գնահատվելու պատճառներից մեկն այն է, որ ցանցից օգտվողների թիվը գÕ �ալով աճում է: «Տարածվում է լայնաշերտ ինտերնետը Հայաստանում, եթե 2-3 տարի առաջ գյուղերի, մարզերի համար ինտերնետի հասանելիությունը կամ թույլ արագությամբ հեռախոսագծերով էր, կամ բջջային ինտերնետով, ապա հիմա արդեն մալուխայինն է սկսել տարածվել` շնորհիվ երկու մեծ մատակարարների: Մյուս դրական կողմն այն է, որ աճում է բջջային հեռախոսներից օգտվողների թիվը,  բջջայինից ինտերնետ մտողների թիվը: Սակագները բավականին էժան են` համեմատած աշխարհում առկա գներին: Սա բազիսային է, որ համացանցում թույլ տա իրականացնել կարծիքների փոխանակում»,- նկատեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` չնայած ավանդական մամուլը պրոբլեմներ ունի, ըստ զեկույցի, բայց ցանցում մամուլը շատ ավելի բազմազան է: «Սոցցանցերում կան մեծ թվով օգտատերեր, որոնք ևս հանդիսում են «լրատվամիջոցներ», առնվազն կարծիք ձևավորող են, և Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ցանցային ակտիվիսնտները չեն հետապնդվում»,-շեշտեց մասնագետը:

Այն, որ Հայաստանում ձևավորվել է կառույց, որը պետք է հետևի անձնական տվյալների պաշտպանությանը, ևս դրական փաստ է:

Անդրադառնալով զեկույցի բացասական շեշտադրումներին` տեղեկատվական անվտանգության մասնագետը նշեց, որ ոստիկանության բողոքի հիման վրա Յութուբից հեռացվել են մի քանի տեսանյութեր, որը դիտվել է որպես ոտնձգություն ցանցային ազատությանը:

Սամվել Մարտիրոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի փաստի վրա, որը, չնայած զեկույցում չի արտացոլվել, բայց հետագայում կարող է բացասակաորեն ազդել ազատ համացանց ունեցողի մեր դիրքերի վրա: «Երբ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ստորագրեց մի շարք պայմանագրեր, դրանից մեկն էլ այն է, որ արգելվում է Հայաստան ներմուծել սարքավորումներ ու ծրագրային ապահովումներ, որոնք ապահովում ենք կրիպտոգրաֆիկ` գաղտնագրող հնարավորություններ: Խնդիրը նրանում է, որ առ այսօր չենք կարողացել պարզել` ինչ սարքերի ու ծրագրերի մասին է խոսքը&r aquo;,-նշեց մասնագետը: Նրա խոսքով` եթե այդ անորոշությունը պահպանվի, հաջորդ զեկույցում կարող է արտացոլվել, քանի որ օրենսդրական անորոշությունը միշտ բացասական է ընկալվում: Փորձագետի բնորոշմամբ` գաղտնագրման արգելափակումը, հնարավոր է, նշանակում է գաղտնալսումների լուրջ կիրառություն:

Սամվել Մարտիրոսյանի տեղեկացմամբ` պաշտոնական տվյալներով` Հայաստանի բնակչության մոտ կեսը` 1.5 միլիոնը, օգտվում է համացանցից: Նրանցից 50 հազարը Ֆեյսբուքի ակտիվ օգտատեր է: Օգտատերերի մոտ մեկ երրորդն էլ կազմում են մինչև 16 տարեկան երեխաները:

Հարցին ի պատասխան, թե որքանով է ցանցից օգտվելու գրագիտությունն ազդում զեկույցում մեր դիրքի վրա` Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այն դժվար չափելի երևույթ է և չի արտացոլվում: Նա նկատեց, որ Հայաստանում բացակայում են վերլուծությունները, թե, օրինակ, բնակչության տարբեր սեգմենտներ ինչ նպատակներով են կիրառում համացանցը:  «Հայաստանում ինտերնետ հատվածի մասին շատ քիչ բան գիտենք, շատ քիչ ուսումնասիրություններ են կատարվում: Մենք չգիտենք, որ տարիքային հատվածը ինչով է զբաղվում ինտերնետում կամ ինչպես են կրթվում ցանցում»,-ավելացրեց փորձագետը:

Տարածաշրջանում ազատ համացանցի ցուցանիշով Հայաստանն առաջ է Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից, բայց զիջում է Վրաստանին: Ուկրաինան էլ ազատների շարքից հայտնվել է կիսաազատների մեջ` որոշ լրատվամիջոցների հանդեպ հետապնդումների, Քարոզչության նախարարություն ստեղծելու հետևանքով:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества