Պաշտոնյան «TOYOTA»-ի սիրահա՞ր է
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Ազատյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Ազատյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը՝ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու ավտոմեքենաները, երկուսն էլ նույն մակնիշի, բայց տարբեր մոդելի: Այսպես նրան է պատկանում «TOYOTA WINDOM 2.5» և «TOYOTA VITZ» մակնիշի ավտոմեքենաները:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 827 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 77 հազար դրամ աշխատավարձից ու 750 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



