70 հազար և ավելի ԱՄՆ դոլար պաշտոնյայի հայտարարագրում
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN PASSAT 1.8 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ ու 50 հազար ամերիկյան դոլար: Իսկ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 1 միլիոն 343 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Սարգսյանն այս պաշտոնում է նշանակվել նախորդ տարվա գարնանը, թե որտեղ է աշխատել նախկինում նշված չէ և հասկանալի չէ, թե ինչպես է նա «հետ գցել» այդ գումարը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



