Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սահմանադրական բարեփոխումները կնպաստեն ժողովրդավարության էլ ավելի զարգացմանը. Ամո Շարոյան

ПОЛИТИКА

 Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2015թ. դեկտեմբերի 6-ին պետք է վերջնական պատասխան տա Սահմանադրական փոփոխությունների տեքստին: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ ոք մեր դուռը չէր թակել, որ անպայման պետք է փոխենք սահմանադրությունը: Այլ մեր ընտրած դեմոկրատական ուղուց չշեղվելով, ելնելով ժողովրդավարական սկզբունքից, մենք գտնում ենք, որ պայմաններն այնպիսին են, որ Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի, դա է պահանջում իրականությունը:

Պատասխան տալուց բացի, պետք է կողմ կամ դեմ քվեարկելուց առաջ մեր հասարակությունն իրազեկված լինի: Հասարակությանը պետք է ներկայացվի բազմակողմանի և լիարժեք տեղեկատվություն: Ապահովվեն պայմաններ սահմանադրության փոփոխությունների անաչառ, ազատ կամքի արտահայտման համար: Հստակ պարզաբանվեն, թե ինչ փոփոխություններ են կատարվում, ինչպես կանդրադառնան մեր կյանքի վրա, ինչպիսի լուծումներ կկատարվեն: Սահմանադրական փոփոխություններն առաջընթաց է իր մեջ պարունակում: Եվս մեկ քայլ առաջ է, որպեսզի ժողովրդավարությունը մեր երկրում հաստատուն հիմքերի վրա պահենք` հուսալիորեն պաշտպանելով մարդու իրավունքները: Այն միջազգային առումով բնութագրում է որպես ժողովրդավարությանը համապատասխանող: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով` կյանքում կապահովվի հավասարակշռությունն իշխանության բարձրագույն մարմինների միջև: Այն կնպաստի կոլեգիալ կառավարմանը, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կբարձացնի խորհրդարանի դերը որպես օրենսդիր, ինչպես նաև վերահսկողություն ունեցող մարմնի: Այն միային կապահովի ժողովրդավարության էլ ավելի զարգացումը:

Համամասնական ընտրական ձևը կբերի կոլեկտիվ պատասխանատվության զարգացման: Բազմակուսակցական համակարգը որպես ժողովրդավարության հիմնական ատրիբուտներից մեկը կլինի, էլ ավելի կբարձրանա կուսակցությունների դերը հանրության քաղաքական կամքի ձևավորման և ազատ արտահայտման համար: Հանրության ձայնը վճռորոշ կդառնա իշխանությունների համար: Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն: Իրավունքի գերակայության սկզբունքը կգործի անմիջականորեն և ոչ թե սրա կամ նրա ցանկությամբ: Սահմանադրորեն առաջին անգամ ամրագրվում է սոցիալական շուկայական տնտեսությունը, որպես մեր երկրի տնտեսական կարգի հիմք, որը պետք է ծառայի մեր երկրում ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարության պահպանմանը:

Սահմանադրորեն առաջին անգամ շեշտվում է ընտանիքի, որպես հասարակության բնական և հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը: Նախագիծը փոփոխություն է առաջարկում նաև մարդու հիմնական իրավունքների գլխում, որի նպատակը դրանց երաշխավորված պաշտպանությունն է: Սահմանադրական փոփոխությունների նախագծով դատավորների նշանակման ընթարցակարգը նպատակ ունի ապահովելու դատավորի լիարժեք անկախությունը, երաշխավորելու դատական իշխանության ինքնուրույնությունը և կառավարման արդյունավետությունը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանաված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամանությունների համար»: Նշված սահմանադրական նորմը խոսում է այն մասին, որ ՀՀ-ում երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների այնպիսի իրավունքը, որը վերաբերվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն:

Սահմանադրությամբ հատուկ իրավական երաշխիք սահմանելով մեր պետությունում ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ ազգային փոքրամասնությունները ոչ միայն իրավունք, այլ նաև հավասար հնարավորություն ունենան լիարժեք մասնակցելու մեր պետության իշխանության իրականացմանը: Սահմանադրական մակարդակով վերոհիշյալ նորմի ամրագրումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները հարգվում և պաշտպանվում են մեր պետության կողմից, որ մեր երկրում մարդու, քաղաքացու, ազգին փոքրամասնությունների ներկայացուցիչների իրա վունքներն և ազատությունները բարձրագույն արժեք են: Նման քաղաքական որոշում կայացնելու համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը:

Վերը նշված նորմի ընդունումն իր ճիշտ ժամանակն ունի: Մեզ պետք է, որ Սահմանադրությունը գործի, աշխատի և ամուր գրավական դառնա վաղվա մեր պետության առաջընթացի համար: ՀՀ հասարակությունը պետք է ասի իր խոսքը մեր ընդհանուր շահերին հավասարակշիռ և համաչափության սկզբունքի հիման վրա: Չէ որ Սահմանադրությունը մեկ անհատի, պաշտոնյայի, խմբի համար չէ: Այն ողջ ժողովրդի, հետագա սերունդների համար է:

Իսկ նրանք ովքեր նույնիսկ հիմա գտնում են, որ հետաքրքրվածություն չկա սահմանադրական փոփոխությունների հետ կապված, հավատացնում եմ, որ նորմալ հետաքրքրվածություն կա` արձագանքելու հասարակական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններին: Ուղղակի ինչ-որ մարդիկ չեն ուզում այն տեսնել, բայց համոզված եմ, որ շատ շատերը կողմ են առաջարկվող փոփոխություններին: Կարևոր է, որ այո և դեմ բոլոր կողմերը հավասար իրավունքով կարողանան իրենց ձայնը տեղ հասցնել, որը երաշխավորվում է մեր պետության կողմից:

Այսօր մենք խորհրդակցում ենք, պատրաստ ենք համագործակցել «Այո» քվեարկող հասարակական և քաղաքական ուժերի հետ, բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են մեր երազած Հայաստանը կառուցելու համար, մարդու իրավունքները և ազատությունները հուսալիորեն պահպանելու համար:

Հաշվի առնելով միջազգային փորձը և Սահմանադրական միտումների զարգացումը`  գտնում եմ, որ Սահմադրության նախագիծը կընդունվի, այդ որոշումից կշահի և մեր պետությունը, և ամբողջ հասարակությունը: Այն կնպաստի հանրային լիարժեք կյանքի ապահովմանը: Մեր միավորումը որոշում է կայացրել «Այո» ասել Սահմանադրական բարեփոխումներին:

Տա Աստված, որ Սահմանադրական փոփոխությունները մեր երկրին` Հայաստան աշխարհին, միայն դրական զարգացում ապահովեն:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри