Երբ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնից բացի, այլ պաշտոնում էլ են նշում, որոշ լրատվամիջոցներ ուղղակի «մղկտում են». ինչո՞ւ
ОБЩЕСТВОՕրերս «Փաստը» սեփական աղբյուրի տվյալներով գրել էր, որ իշխանական վերնախավում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցը դեռ վերջնականապես որոշված չէ, և նա, որպես տարբերակ, մտածում է նաև պաշտպանության նախարար դառնալու մասին:
Պարզվում է՝ որոշ լրատվամիջոցներ դրանից խիստ վիրավորվել են: «Պապից ավելի կաթոլիկ» մի լրատվամիջոց էլ այնքան է սրտին մոտ ընդունել ու վիրավորվել, որ փորձել է մեր թերթը ներկայացնել որպես որոշ պաշտոնյաների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոց:
Դե, իրենք, երևի, սովոր են պատվերով «համերգի», չեն պատկերացնում, որ առանց «առևտրի» էլ են լուրեր տպագրվում:
Եվ հետո՝ թող ոչ մեկը «չմղկտա», մենք նույնպես Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում «տեսնում» ենք, պարզապես տեղեկացրել ենք, որ այլ վարկած էլ է քննարկվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



