Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու. Արայիկ Հարությունյան

ЭКОНОМИКА

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ` նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացին ԼՂ վարչապետի լրատվական ծառայությունից, գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ:Փոփոխություններ են առաջարկվել «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին»,«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքներում: «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նախատեսված են տրանսպորտի բնագավառի 4 տեսակի լիցենզիաներ, դրանցից երկուսը՝ երկաթուղային տրանսպորտի գործունեության և ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաները, օրինագծերով առաջարկվում է հանել, քանի որ ԱրցախիՀանրապետությունում բացակայում է երկաթուղային տրանսպորտը՝ որպես տրանսպորտայինմիասնական համակարգի բաղկացուցիչ մաս:

Փոփոխության այդ առաջարկով անհրաժեշտություն է առաջացել համապատասխանփոփոխություններ առաջարկել նաև «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում:

Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել նաև «Անասնաբուժության մասին» ԼՂՀօրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱրցախիՀանրապետության սանիտարական ոլորտի օրենսդրությանն անասնաբուժությունըհամապատասխանեցնելու պահանջով: Օրինագծով առաջարկվում է հանրապետությունում ներդնելանասնաբուժության բնագավառի միջազգայնորեն ընդունված և կիրառվող պահանջները, որոնքանմիջականորեն կնպաստեն անասնաբուժական գործունեության կազմակերպմանը ևիրականացմանը, նյութատեխնիկական և մասնագիտական կատարելագործմ անը,հանրապետությունում կենդանիների առողջության պահպանման և անասնահամաճարակայինկայուն իրավիճակի ապահովմանը:

Գործադիրի հավանությանն արժանացած օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել«Աշխատանքի պետական տեսչության մասին» ԼՂՀ օրենքը, ինչի արդյունքում դադարելու է գործել աշխատանքի պետական տեսչությունը՝ որպես աշխատանքային օրենսդրության և աշխատանքիիրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ պետականհսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմին: Այդ առաջարկով պայմանավորված՝ որոշ փոփոխություններ են առաջարկվել նաև առնչվող այլ օրենքներում:

Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանքաղաքացիական օրենսգրքի նախագիծը: Ըստ արդարադատության նախարար Ա. Դանիելյանի՝նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Լեռնային ՂարաբաղիՀանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը կենսագործելու, «ԼՂՀ իրավական ևդատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխողմիջոցառումների ցանկը հաստատելու մասին» ԼՂՀ Նախագահի կարգադրության դրույթներնիրականացնելու և Արցախի Հանրապետության սեփական քաղաքացիական օրենսգիրք ունենալուօբյեկտիվ անհրաժեշտությամբ:

Կառավարության հավանությամբ՝ փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել«Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքում: Օրինագծի ընդունումից հետո՝ 2016 թվականի հունվարի1-ից հանրային պաշտպանի գրասենյակը կսկսի անվճար իրավաբանական օգնություն տրամադրելանձանց կոնկրետ շրջանակի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականի հունվարի 1-իցանհնար կլինի համայնքներում իրականացնել այդ գործառույթները՝ շենքային պայմաններիբացակայության, ինչպես նաև փաստաբանների վերապատրաստման անհրաժեշտությանպատճառով, նպատակահարմար է այնտեղ հետաձգել դրանց իրականացÕ �ւմը մինչև 2017 թվականիհունվարի 1-ը:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կառավարությունն առաջարկել է մտցնել նորհասկացություններ: Օրինագծով սահմանվում են, մասնավորապես, «աշկերտություն» և «հերթագայությամբ ուսուցում» հասկացությունները: Նույն փաթեթով ներկայացված՝ «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում առաջարկվողլրացմամբ՝ արտոնություն է սահմանվում այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք որպեսվարձու աշխատողներ իրենց աշխատանքների մեջ ներգրավում են արհեստագործականուսումնարաններում սովորող աշկերտներին:

Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Կառավարությունը հաստատել է ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսականվերահսկողության տեսչության կանոնադրությունը` զուգահեռաբար ուժը կորցրած ճանաչելովվերոհիշյալ ոլորտը կարգավորող կառավարության նախկին որոշումներից մեկը, որն ընդունվել էր2015 թվականի հունիսի 30-ին՝ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված: Գործադիր մարմնի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ ենկատարվել կառավարության նախկին մի շարք որոշումներում: Մասնավորապես՝ հաստատվել է «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հ ոդվածով նախատեսված ներդրումների գնահատման,արտոնության տրամադրման և կիրառման նոր կարգը, և հաստատվել նույն հոդվածովնախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի նոր կազմը:

Կառավարությունն ընդունել է «Արցատս» և «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ներըմիացման ձևով վերակազմակերպելու մասին որոշում` միավորելով դրանց գործառույթները,խնդիրները, կառավարման մարմինները՝ դրանով իսկ տնտեսելով ֆինանսական միջոցներ և բարձրացնելով կառույցի կառավարման արդյունավետությունը: Փոփոխություններ են կատարվել այդոլորտներին առնչվող որոշումներում: Գործադիր մարմնի որոշմամբ՝ հաստատվել է 2015 թվականին բերքի տակ կատարվելիքաշնանացանի աշխատանքների իրականացման նպատակով ձեռքբերվելիք դիզելային վառելանյութիարժեքի մասնակի սուբսիդավորման կարգը, որի համաձայն՝ անփոփոխ են մնացել նախորդ տարվա սուբսիդավորման կարգի պայմանները:

Նիստում սահմանվել են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանցպրեկուրսորների շրջանառության կանոնները, հաստատվել դրանց տեղափոխման ձևաթուղթը ևհաշվետվության ձևը:

Բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության և սոցիալական աջակցությանհասցեականության բարձրացման նպատակով՝ գործադիրի որոշմամբ հանրապետությունումներդրվում է նոր՝ ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգը: Այնհնարավորություն է տալու ընտանիքը, սոցիալական ռիսկերի տեսանկյունից, դիտարկել որպեսսոցիալական պաշտպանության օբյեկտ և սոցիալական ու հարակից այլ ոլորտներումքաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման ընթացքում օգտագործել դրա ունեցածարդյունքները: Համակարգի խնդիրներն են ընտանիքների կարքավորության բնութագրիչգործոնների հիմնավորվածության ապահովումը և դրանց գնահատման գործոնների ազդեցությանչափի որոշումը: Նիստում հաստատվել է նաև ընտանիքների կարիքավորության գնահատմանհամակարգում ընդգրկվելու կարգը:

Վարչապետն, անդրադառնալով նոր համակարգին, մասնավորապես, նշել է. «Գաղափարը ողջունելի է, այն մեզ հնարավորություն է տալու ճշգրտորեն որոշել ընտանիքների կարիքավորության աստիճանը և, համակարգի արդյունքների վրա հենվելով, մշակել ու առավել արդյունավետ իրականացնել սոցիալական ծրագրերը»:

Կառավարության որոշմամբ՝ բարձրացվելու են զինծառայողներին և նրանց ընտանիքներիանդամներին վճարվող պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերը: ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների,ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակզոհվելու (մահանալու) դեպքում առաջարկվում է վճարել 2,000,000 ՀՀ դրամ՝ 910,000 ՀՀ դրամիփոխարեն, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու(մահանալու) դեպքում վճարել 1,000,000 ՀՀ դրամ՝ 455,000 ՀՀ դրամի փոխարեն: Միաժամանակվերանայվել են 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ զինծառայողներին վճարվող գումարներիչափերը:

Գործադիրի որոշմամբ՝ բարձրացվելու են գիտական և գիտատեխնիկական գործունեությանծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին (գիտության դոկտորին և թեկնածուին) տրվողհավելավճարները` դրանով իսկ խթանելով գիտաշխատողների աշխատանքը: Ըստ որոշման՝ ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող աշխատողներին հավելավճար էհատկացվելու միայն մեկ ծրագրից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսականաշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանալու դեպքում:

Կառավարությունը փոփոխություն է մտցրել գործադիրի՝ 2007 թվականի հոկտեմբերի 23-ի«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերինախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափըհաստատելու մասին» N 440 որոշման մեջ, որով Պետության և կրոնական կազմակերպություններիհարաբերությունները կարգավորող լիազոր մարմին է ճանաչվել ԼՂՀ մշակույթի ևերիտասարդության հարցերի նախարարությունը:

ԼՂՀ կառավարության նոր կառուցվածքի հաստատումով պայմանավորված՝ մի շարքենթաօրենսդրական ակտերում կատարվել են համապատասխան փոփոխություններ ևանվանափոխումներ:

Ջրային համակարգերի շահագործման, անվտանգ և անխափան օգտագործման ու պահպանմանվերահսկողության իրականացման, ջրային համակարգերի արդյունավետ կառավարմաննպատակահարմարությամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ՝ «Մարտակերտի ջրայինտնտեսություն» ընկերությունը միացվել է «Ջրային տնտեսություն» փակ բաժնետիրականընկերությանը:

Գործադիր մարմինը հաստատել է պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների առավելագույն սահմանաքանակները: Այդ որոշմամբ հանձնարարվել է պետական մարմիններին ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և գրանցման փոփոխության հետ կապված գործողությունները կատարել բացառապես որոշմամբ հաստատված սահմանաքանակներին համապատասխան:

Վարչապետ Հարությունյանն իր անդրադարձում նշել է, որ արդեն շուրջ 30 ծառայողական ավտոմեքենա է կրճատվել, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է ևս 80-ը կրճատել: Կառավարության ղեկավարը, խոսելով այս օրերին մշակվող՝ 2016 թ. բյուջեի նախագծի հիմնականսկզբունքների մասին, մասնավորապես, ասել է.

«Պետբյուջեի ծախսային մասը 2016 թվականին լինելու է շուրջ 87 միլիարդ ՀՀ դրամի սահմաններում, ինչը նշանակում է, որ ծախսերի ավելացում չենք նախատեսում: Նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացում ևս չի նախատեսվում: Ինչ վերաբերում է հաստիքների կրճատումներին, ապա պետք է հասկանալ, որ բյուջետային ծախսերն աշխատատեղեր ապահովելու համար չեն, այլ՝ պետության առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու: Դրա միջոցով նոր աշխատատեղեր են ստեղծվելու հանրապետությունում, և հնարավ որ է լինելու կրճատված պետաշխատողներին աշխատանքովապահովել»:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества