Գագիկ Ծառուկյանն անտարբեր չմնաց
ОБЩЕСТВОԱյսօր վաղ առավոտյան ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել, պահանջելով, որ իրեն այցելեն պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Slaq.am-ը կապ հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով նշեց, որ արդեն այդ մասին զեկուցվել է Գագիկ Ծառուկյանին. «Պարոն Ծառուկյանն արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հանձնարարել է գնալ դեպքի վայր և պարզել երիտասարդ տղայի պահանջը: Սակայն մինչ Վահե Էնֆիաջյանի դեպքի վայր հասնելն արդեն իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը, որից հետո տեղափոխվել է ոստիկանություն»:
Փաստորեն, Գագիկ Ծառուկյանն այս անգամ ևս անտարբեր չմնաց և փորձեց օգնել երիտասարդին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



