Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ընտանիքում բռնության ենթարկվածներին գումար կտրամադրվի

ОБЩЕСТВО

Միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանիքում բռնության ենթարկվածներն ի թիվս այլ խնդիրների, գործնականում հաճախ բախվում են ժամանակավոր ֆինանսական աջակցություն ստանալու կայուն աղբյուրի բացակայությանը: Այս մասին նշված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան կողմից ներկայացված նոր նախագծում, որով սահմանվում է ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը: Ըստ ՀՀ կառավարության՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր նյութական աջակցություն ցուցաբերելու, այդ նպատակով հաշվեհամար բացելու և դրա տնօրիման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես՝ սահմանվել են  ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքները, ֆինանսական աջակցության դեպքերը և չափը, ինչպես նաև կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության  տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Ըստ նախագածի՝ ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից: Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն  տրամադրվում է ոչ ավելի՝ քան նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով:

Մանրամասն ընդգծվել են այն դեպքերը, համաձայն որոնց բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի: Աջակցություն կտրվի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու, բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով մասնակի փոխհատուցման, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով մինչև վեց ամիս ժամկետով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման, աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար:

Ֆինանսական աջակցություն կտրամադրվի  ընտանիքում բռնության ենթարկված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Ֆինանսական աջակցության տրամադրելու որոշումը կայացնում է լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ղեկավարը ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցության տրամադրման որոշումը կայացնում է լիազոր մարմնին առընթեր գործող Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի նախագահի կողմից հաստատված եզրակացության հիման վրա:

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի կազմակերպման  աշխա­տանք­ներն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը:  Մասնավորապես՝ ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խումբը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերը, կայացնում է ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում քարտուղարություն:

Աննա Բադալյան

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”