Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ստրկացուցիչ գործարքներն ու արդար դատաքննության խախտումը. նաիրիտցիները կդիմեն ՄԻԵԴ

ОБЩЕСТВО

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բողոքի ակցիաներից հետո, ինչպես հայտնի է, իրենց իրավունքները փորձում են վերականգնել դատարանների միջոցով: Տևական ժամանակ է, ինչ նրանց ներկայացրած հայցերով դատաքննություն է իրականացվում: Նաիրիտցիների շահերը ներակայացնող փաստաբան Տիգրան Սարգսյանը Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ այսօրվա դրությամբ կան հայցեր 18, 3, 26 և 131 հոգուց բաղկացած խմբերի կողմից, որոնք առանձին հայցերով են մտել դատարան:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ կոնկրետ 18 հոգուց բաղկացած խմբի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու վերաբերյալ որոշում է կայացվել:

Նա մանրամասնեց, թե գանգատը հատկապես ինչ պատճառաբանությամբ են ներկայացնելու:

«Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում դատավարական նորմերի կոպիտ խախտումներ են թույլ տրվել: Տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտում: Առանց մեր կողմին պատշաճ ծանուցելու և մեր բացակայությամբ դատավորը դատաքննության ավարտ էր հայտարարել և մտել խորհրդակցական սենյակ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում հատուկ նորմ կա, որտեղ նշվում է, որ դատաքննության ավարտ կարելի է հայտարարել միայն այն ժամանակ, երբ դատավորը համոզվում է, որ կողմը լրացուցիչ նյութեր ներկայացնելու ցանկություն չունի: Միայն դրանից հետո կարող է դատավորը մտնել խորհրդակցական սենյակ և որոշում կայացնել: Բայց այդ կանոնը խախտվել է: Մենք Վերաքննիչ դատարան բողոք ենք ներկայացրել, Վերաքննիչ դատարանը մեր պահանջը չի բավարարել: Հետո դիմել ենք Վճռաբեկ դատարան, որը կրկին չի բավարարել մեր բողոքը: Մեզ լրացուցիչ նյութեր տրամադրելու հնարավորություն չի տրվել: Բացի այդ, տեղեկացված չենք եղել վճռի հրապարակման օրվա և ժամի մասին: Եթե տեղեկացված լինեինք, նույնիսկ այն ժամանակ, երբ դատավորը խորհրդակցական սենյակում կլիներ, մենք նոր միջնորդություններ ներկայացնելու իրավունք կունենայինք: Ինչպես նաև՝ կարող էինք նոր դատաքննության վերսկսում խնդրել»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ վերոնշյալ խախտումները արդար դատաքննության իրավունքի խախտմանն են հանգեցրել, մինչդեռ պետությունը երաշխավորել է արդար դատաքննության իրավունքի իրականացումը:

«Վճռաբեկ դատարանի որոշումը մենք ստացել ենք հունվար ամսին: Նախատեսում ենք ապրիլ ամսվա ընթացքում նշված հիմքերով դիմում ուղարկել ՄԻԵԴ: Մեր շանսերը շատ մեծ են այնտեղ հաջողություն ունենալու համար»,-հավելեց Տ. Սարգսյանը:

Ավելի քան երկու տարի առաջ «Նաիրիտ»-ի աշխատակիցները հայտարարեցին, որ իրենք ստիպված են եղել ստորագրել մի պայմանագիր, ըստ որի՝ հրաժարվում են չվճարված աշխատավարձի տույժ ու տուգանքներից: Խոսքը դեռ այն ժամանակ չվճարված աշխատավարձերից գոյացած տույժ ու տուգանքների մասին է: 18 հոգուց բաղկացած խմբի հայցադիմումը տույժ ու տուգանքները ստանալու վերաբերյալ էր:

««Նաիրիտի» նախկին աշխատակիցները չվճարված աշխատավարձի հսկայական պարտքեր են ունեցել: Բողոքների, ակցիաների միջոցով իրենց վճարել էին աշխատավարձերը, բայց վճարել էր ոչ թե «Նաիրիտ» գործարանը, այլ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն: Ի դեպ՝ անհասկանալի է, թե ինչ կազմակերպություն է: Քանի որ աշխատավարձը չէին տվել, բավականին շատ տույժ ու տուգանքներ էին հաշվարկվել: Նաիրիտցիները ստիպված են հրաժարվել այդ տույժ ու տուգանքներից, որովհետև իրենց ասել էին՝ եթե չհրաժարվեք՝ մայր գումարը չենք տա: Նման պայմանները դեմ են մարդու շահերին: Մարդը չպետք է հրաժարվի իր իրավունքից: Քաղաքացիական օրենսգրքով նման գործարքները կոչվում են ստրկացուցիչ գործարքներ: Նման գործարքները դատական կարգով ենթակա են անվավեր ճանաչման: Նաիրիտցիները դիմել էին դատարան ու խնդրել, որ այդ պայմանագրերը անվավեր ճանաչվեն: Այսինքն՝ իրենք ցանկանում են ստանալ իրենց չվճարված տույժերն ու տուգանքները, և ժամանակին ստորագրել էին, որովհետև ծայրահեղ վիճակում են եղել ու այլ տարբերակ չեն ունեցել»,-պարզաբանեց փաստաբանը:

Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված մյուս գործերով մի շարք դատական նիստեր են նշանակված:

Աննա Բադալյան

 

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами