Իլհամ Ալիևի հերթական բարբաջանքը
ПОЛИТИКАԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի դադարում պարբերաբար կրկնել տարիներ առաջ հնարած «բոցաշունչ» ճառն այն մասին, թե Հայաստանի հողերի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են:
Նովրուզի տոնակատարությունների ժամանակ ելույթ ունենալիս, որպես իր անհեթեթ մտքի ապացույց, Ալիևը ներկայացրել է այն փաստարկը, թե քարտեզներում Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանական ծագում ունի:
«Բազմաթիվ պատմական գրքերում նշված է, որ 19-րդ դարի սկզբին Իրավանի խանության բնակչության բացարձակ մեծամասնությունը, կամ, ավելի ճիշտ՝ 80 տոկոսը ադրբեջանցիներ են եղել»,- հայտարարել է Ալիևը:
«Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողեր են: Սա պատմություն է՝ պատմական իրականություն: Թող իմանան նրանք, ովքեր չգիտեն: Հատկապես կարևոր է, որ երիտասարդությունը դա իմանա:
Մենք դա երբեք չենք մոռանում և չենք էլ մոռանա», - հայտարարել է Իլհամ Ալիևը:
past.am