Նախկին մարզպետն ինչ ունի-չունի վաճառում է. ո՞ւր է չվում
ОБЩЕСТВО«Փաստի» աղբյուրների տվյալներով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) Սյունիքում և կոնկրետ Գորիս քաղաքում վաճառել ու վաճառում է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, բազմաթիվ օբյեկտներ և այլն:
Նրան պատկանող գազալցակայաններն ու հյուրանոցներն արդեն նոր տերեր ունեն: Աղբյուրի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը չի վաճառել միայն իր առանձնատունն ու հանքերը: Նրա առանձնատանը ոչ ոք չի բնակվում:
Մեր տվյալներով՝ տունը հսկում են ոստիկանները: Ս. Խաչատրյանը ամսական մոտ 600000 դրամ է վճարում պահպանության համար: Մարզում նա գրեթե չի լինում:
Պատրաստվում է չվել արտասահմա՞ն՝ կուտակած փողերը բիզնեսի մեջ դնելու, թե պարզապես խուսափում է Սյունիք վերադառնալ, առայժմ «Փաստը» չկարողացավ ճշտել. բաժանորդն անհասանելի էր:
Past.am
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



