Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շիրակում հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ

ОБЩЕСТВО

ՀՀ կառավարությունն այս տարի էլ մարզերին գումար տրամադրեց ամենահրատապ խնդիրների լուծման համար: Հատկացված գումարի շրջանակներում յուրաքանչյուր մարզ ինքն է ներկայացնում աշխատանքների ցանկը՝ ըստ առաջնահերթության: Թեև մի փոքր ուշացած, սակայն այս տարի ևս, ինչպես հանրապետության մյուս մարզերը, այնպես էլ Շիրակը մի շարք աշխատանքներ իրականացրեց հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում:

Ինչպես  տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությա պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանին այս  տարի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի իրականացման համար հատկացվել էր 530 մլն դրամ գումար: «Մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրները բավական շատ են. գրեթե բոլոր համայնքներում խնդիրներ կան, բայց մենք ընտրել ենք ամենահրատապ խնդիրները: Ճիշտ է, գումարը ուշ հատկացվեց, բայց ծրագրերն իրենց բնույթով ու ծավալով այնպիսին են, որ մենք արդեն աշխատանքների 90 տոկոսն իր ակացրել ենք»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Շիրակի մարզում հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանակներում իրականացվելու էր 17 ծրագիր՝ շինարարական, շին-վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքեր: Ինչպես միշտ, այս անգամ ևս գումարի առյուծի բաժինը ճանապարհաշինությանն էր՝ 9 ծրագիր (Գյումրու Մադոյան փողոցի հիմնանորոգում՝ քարային տարբերակով, Ռուսթավելի, Չայկովսկի փողոցների վերանորոգումը, Մարալիկում՝ Բարեկամության և Արթիկում՝ Գարեգին Նժդեհ  փողոցների մասնակի նորոգում, Արթիկ-Նահապետավան ճանապարհի կառուցում, Փանիկ-Արևշատ ճանապարհի Փանիկի հատվածի փոսային նորոգում, Նոր Ախուրյան տ անող  ճանապարհի մի հատվածի կառուցում, Ամասիայի թիվ 26 փողոցի մասնակի վերանորոգում):

Մնացածը տարբեր օբյեկտների շինարարական-վերանորոգման աշխատանքեր են. 2-ը դպրոցների՝ Գյումրու թիվ 7 և Մայիսյանի դպրոցների  ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներ, ինչպես նաև Արևշատ համայնքի մշակույթի տան մասնակի նորոգման, Ամասիայի և Աշոցքի գյուղապետարանների  վարչական շենքերի տանիքների հիմնանորոգման Ջաջուռի բժշկական ամբուլատորիայի մասնակի վերանորոգման, ինչպես նաև Ջրափի համայնքի  ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքները:

«Այս 17 ծրագրերի մեծ մասի աշխատանքերն ավարտված են` բացառությամբ Գյումրու Ռուսթավելի փողոցի, որի ծավաը մեծ էր՝ շուրջ 100 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ: Այս փողոցի հիմնանորոգման աշխատաքները կավարտվեն այս շաբաթվա վերջին, այդ ժամանակ կավարտվեն նաև Ջրափի համայնքի ոռոգման ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները: Մնացած աշխատանքերն ավարտված են, մնում են թերությունների վերացման մանր-մունր աշխատանքները»,-նշեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը՝ հավելելով, որ տնտեսված գումարների հաշվին այս 17 ծրագրին ավելացել է ևս մեկ ծրագիր՝ Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցի կտուրի վերանորոգման աշխատաքները,  շուտով այս  շինարարական աշխատաքները ևս կմեկնարկեն:

Պատասխանատուն հույս հայտենց, որ Գեղանիստում աշխատաքները կավարտվեն 10 օրից: Ի դեպ, աշխատանքների ավելի շուտ ավարտին խոչընդոտեցին եղանակային պայմանները. 7-10 օրերի ընթացքում տեղումների պատճառով աշխատանքները հետաձգվեցին:

Չնայած վերջին տարիներին գումարի սղության պատճառով մարզերին հրատապ խնդիրների լուծման համար հատկացվող գումարը նվազեց, սակայն մարզի քաղաքաշինության պատասխանատուն հույս է հայտնում, որ հաջորդ տարի ևս գումար կհատկացվի: «Ամեն տարի կառավարությունը ձգտում է, որ այս խնդիրները լուծվեն, սակայն ունեցած հնարավորությունների սահմաններում է գումար հատկացվում: Ճիշտ է, վերջին երկու տարիների ընթացքում գումարը նվազեց, սակայն հույս ունենք, որ հաջորդ տարի կիրականացվեն այն ծավալի աշխատանքներ, ինչ նախատեսում ենք»,-ավելացերց Ալբերտ Մարգարյանը:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества